Փաշինյանն ընդօրինակում է Թալեաթին և Ստալինին հայ հոգևորականներին հալածելու հարցում․ Հարութ Սասունյան

Ամեն անցնող օրվա հետ Հայաստանն ավելի է գլորվում դեպի բռնապետություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների հասցեին օգտագործված գռեհիկ, նույնիսկ պոռնոգրաֆիկ բառապաշարը բացարձակապես անհարիր է կառավարության ղեկավարին: Ֆեյսբուքը վերջերս ջնջել է նրա գրառումներից մեկը վիրավորական լեզվի պատճառով, ըստ «Ազատություն» ռադիոկայանի:

Վարչապետը բանտարկել է տասնյակ քաղաքական հակառակորդների, ինչպես նաև երկու արքեպիսկոպոսների, և իր անվտանգության ուժերին ուղարկել է գրոհելու Էջմիածնում գտնվող Հայոց եկեղեցու Վեհարանը։

Փաշինյանի կողմից օրենքի չարաշահումը ցույց տալու համար նկատի ունեցեք նրա քաղաքական դրդապատճառներով հրամանը՝ ձերբակալելու և բանտարկելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Արքեպիսկոպոսը վարչապետի ամենաուժեղ քննադատներից մեկն է եղել։ 2023 թվականի սեպտեմբերի 26-ին հարցազրույցի ժամանակ Աջապահյանը «ռազմական հեղաշրջման» կոչ էր արել Փաշինյանին տապալելու համար, ինչը ոմանք կարող էին մեկնաբանել որպես Հայաստանի օրենսդրության խախտում։ Սակայն, ամիսներ տևած հետաքննությունից հետո, գլխավոր դատախազությունը 2024 թվականի ապրիլի 30-ին պաշտոնական նամակ է հրապարակել՝ չգտնելով որևէ իրավական հիմք արքեպիսկոպոսին հանցագործության մեջ մեղադրելու համար։ Նորմալ երկրում դա կլիներ պատմության ավարտը, բայց ոչ Հայաստանում։

Անցյալ շաբաթ, դատական համակարգին վարչապետի անօրինական միջամտությունից հետո, դատարանն արքեպիսկոպոսի ձերբակալման հրաման տվեց նախկինում օրինական համարվող արտահայտությունների համար: Այլախոհությունը լռեցնելու իր հուսահատ փորձով Փաշինյանն այժմ հայտարարել է, որ արքեպիսկոպոսը խախտել է օրենքը և հրամայել է ոստիկանությանը ձերբակալել նրան: Չնայած վարչապետն անընդհատ պարծենում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, նրա գործողությունները բացահայտում են դրա բռնապետական միտումը: Նա նաև կոպտորեն խախտում է եկեղեցու և պետության սահմանադրական բաժանումը: Կաթողիկոսի կուսակրոնությունը եկեղեցական ներքին հարց է, որը վարչապետի գործը չէ:

Միևնույն ժամանակ, Փաշինյանի ֆեյսբուքյան բարբաջանքները պարունակում են գռեհիկ և պոռնոգրաֆիկ նախատինքներ, ինչպիսիք են կաթողիկոսին և նրա խոսնակին իր գրասենյակ հրավիրելը իր սեռական օրգանները դիտելու՝ ապացուցելու համար, որ ինքը թլպատված չէ: Այս գրառումները լուրջ հարցեր են առաջացնում վարչապետի հոգեկան կայունության վերաբերյալ: Մեկ այլ արտառոց գրառման մեջ նա առաջարկել է, որ հուլիսի 1-ից 5-ը զերծ կմնա հայհոյանքներից կամ անձնական հարձակումներից՝ անցնելով «քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, որը հիմնված է միայն ստուգված փաստերի վրա»: Այս խոստովանությունը հակասում է քրիստոնեական արժեքներին հավատարիմ լինելու նրա ինքնահռչակ պատկերացմանը, հատկապես այն պատճառով, որ սա նույն մարդն է, որը պոռնոգրաֆիկ գիրք է գրել՝ «Երկրի հայառակ կողմը» վերնագրով:

Հուսահատորեն ձգտելով պահպանել իշխանությունը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո՝ Փաշինյանն օգտագործում է բոլոր միջոցները՝ օրինական կամ անօրինական, իր հակառակորդներին՝ թե հոգևորականներին, թե քաղաքական գործիչներին լռեցնելու համար։ Քանի որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոչ էր արել նրան հրաժարական տալ, վարչապետն այժմ նպատակ ունի նրան փոխարինել ավելի հնազանդ եկեղեցական առաջնորդով։ Նա դիմում է նման տհաճ մարտավարության, քանի որ նրա վարկանիշը յոթ տարի առաջվա 80 տոկոսից կտրուկ անկում է ապրել մինչև այսօրվա 8 տոկոսը, ինչը ենթադրում է, որ հնարավոր է, նա չկարողանա պահպանել իր աթոռը 2026 թվականի ընտրություններից հետո։

Որպես ներքին սպառնալիք, որն ավելի վտանգավոր է, քան ցանկացած արտաքին թշնամի, Փաշինյանը բազմիցս զիջումներ է արել Ադրբեջանին և Թուրքիային, որոնք վտանգում են Հայաստանի ապագան։ Ցավոք, նա գնում է օսմանյան սուլթանների, ռուսական ցարերի և խորհրդային կոմիսարների հետքերով։

Բոլորը գիտեն Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում հայերի նկատմամբ իրականացված համակարգված հալածանքների և կոտորածների մասին, որոնց գագաթնակետը դարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որն սկսվեց Ստամբուլի հայ վերնախավի մահապատժով և հազարավոր հայ հոգևորականների սպանդով։

Ահա ռուսական ցարերի և խորհրդային ղեկավարների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականության վրա հարձակումների համառոտ ցանկը.

— 1804 թվականի սեպտեմբերի 2-ին ռուսական զորքերը թալանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ վերադառնալով 1805 թվականի ապրիլին՝ երկրորդ թալանի համար։

— 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուս զորավար Իվան Պասկևիչը հալածեց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն։

— 1836 թվականի մարտի 11-ին Նիկոլայ Առաջին ցարը սահմանափակումներ դրեց Հայ եկեղեցու ինքնավարության վրա։

— 1903 թվականի հունիսի 12-ին Նիկոլայ Երկրորդ ցարը հրամայեց բռնագրավել եկեղեցու ունեցվածքը: Երկու տարվա հայկական բողոքներից և դիմադրությունից հետո ցարը 1905 թվականին չեղյալ հայտարարեց իր հրամանագիրը:

— 1938 թվականի ապրիլի 6-ին խորհրդային գործակալները խեղդամահ արեցին կաթողիկոս Խորեն Ա-ին Վեհարանի իր կեցավայրում։ Տասնյակ հայ հոգևորականներ մահապատժի ենթարկվեցին։

Չնայած Օսմանյան և Խորհրդային կայսրությունները վերացան, Հայոց եկեղեցին գոյատևում է։ Ողբերգությունն այն է, որ այսօր Հայոց պետությունն է դարձել կեղեքիչ։

Անցյալ շաբաթ Փաշինյանը հարյուրավոր ոստիկաններ և դիմակավորված ազգային անվտանգության գործակալներ տեղակայեց կաթողիկոսարանի սրբավայրում, սակայն նրանք նահանջեցին հավատացյալների հետ բախումներից հետո։ Բարեբախտաբար ոչ մի կողմից կրակոց չարձակվեց, հակառակ դեպքում կարող էր սկսվել արյունահեղություն կամ քաղաքացիական պատերազմ։

Այժմ, երբ Գարեգին Երկրորդը մերժում է կատարել Փաշինյանի հրաժարականի հրամանը, վարչապետը կարող է անվտանգության ուժեր ուղարկել Էջմիածին՝ Նորին Սրբությանը ձերբակալելու համար, մի քայլ, որը կառաջացնի համայն հայության և ամբողջ քրիստոնեական աշխարհի, այդ թվում՝ Վատիկանի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի բողոքը: Սա սարսափելի բիծ կթողնի աշխարհի առաջին քրիստոնյա ազգի ժառանգության վրա:

Հայաստանի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքները լուծել փորձելու փոխարեն, Փաշինյանը զբաղված է Ֆեյսբուքում գռեհիկ գրառումներ անելով և Հայոց եկեղեցու ու հոգևորականության վրա հարձակվելով: Այդ նա՛ պետք է հրաժարական տա, այլ ոչ թե Կաթողիկոսը:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am