Միքայել Սրբազանի գործով դատախազը մեկ տարում Կենտրոնում առանձնատան տեր է դարձել. ի՞նչով է հայտնի Արգամ Դալլաքյանը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի որոշումը հաստատած դատախազ Արգամ Դալլաքյանը մեկ տարում կարիերայի և ունեցվածքի կտրուկ աճ է արձանագրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը:

31-ամյա Արգամ Դալլաքյանը, ով ծնունդով Ալավերդու Նեղոց գյուղից է, իրավապահ համակարգում իր կարիերան սկսել է քննիչի պաշտոնից:

2021-ին Դալաքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ավագ քննիչ, իսկ մեկ տարի անց Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ: Այնուհետև Դալլաքյանը քննչական համակարգից տեղափովել է դատախազություն՝ 2023-ի մարտին նշանակվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, իսկ մեկ տարի անց՝ 2024թ. ապրիլին նույն վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2023 թվականի հայտարարագրում Դալլաքյանը, որպես համատեղ սեփականություն հայտարարագրել է հողամաս Լոռու մարզի Ախթալա համայնքում, որը ձեռք է բերվել 2003 թվականին, 1985 թվականի թողարկման VAZ մակնիշի ավտոմեքենա, որը նա որպես նվիրատվություն է ստացել 2018 թվականին:

Նշված ավտոմեքենան իրականում պատկանում է Արգամ Դալլաքյանի հորը՝ Արման Դալլաքյանին, իսկ դատախազը վարում է Toyota Camry մակնիշի ավոտամեքենա, որի վերաբերյալ հայտարարգրում որևէ հիշատակում չկա:

Հաշվետու տարում Դալլաքյանը 3,8 մլն դրամ աշխատավարձ է ստացել Քննչական կոմիտեից և 7,7 մլն դրամ՝ դատախազությունից, ինչպես նաև 4,6 մլն դրամի վարկ է ստացել «ԱՅԴԻ ԲԱՆԿ» -ից: Տարեսկզբին Դալաքյանի մոտ առկա կանխիկ գումարը կազմել է 2 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 3 մլն:

Մեկ տարի Կենտրոնի դատախազությունում աշխատելուց հետո Դալլաքայանի ունեցվածքում խոշոր համալրում է տեղի ունեցել:

Մասնավորապես Դալաքյանի 2024թ. հայտարարգրում, որը պաշտոնատար անձը ներկայացրել է 2025թվականի մայսի 31-ին, ավելացել է Երևանի Կենտրոն համայնքում գտնվող անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով: Թեև հայտարարգրում կոնկրետացված չէ, թե անշարժ գույքը փաստացի տիրապետվո՞ղն է նա, գույքը նրա օգտին կամ հաշվի՞ն է ձեռք բերված կամ սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, թե՞ գույք է, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նրա եկամուտների էական աճ չի արձանագրվել, Կենտրոնում գտնվող գույքի առկայությունը, կասկածնների տեղիք է տալիս:

Հայտարարգրում նշված է, որ 2024-ին Դալլաքյանը դատախազությունից 10,4 մլն դրամի աշխատավարձ է ստացել, իսկ նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 5,6 մլն դրամ:

Երկու տարի Կենտրոնի դատախազությունում աշխատելուց հետո` 2025 թ. մայիսի 23-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արգամ Դալլաքյանը նշանակել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:

Նա հանրությանը հայտնի է հասարակական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի գործից: Իսկ ավելի վաղ NEWS.am-ին իր հրապարակումներից մեկու անդրադարձել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերրից մեկին, որը դատախազությունը ձախողել էր Դալլաքյանի շնորհիվ: Խոսքը Հայաստանի Հանրապետության և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի միջև 2007թ. մայիսի 23-ին կնքված պետական գույքի գրավի և օտարման պայմանագիրը լուծելու, պայմանագրի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումները և գրանցամատյանի գրառումները անվավեր ճանաչելու և այդ գույքը ՀՀ վերադարձնելու պահանջի մասաին է: Դատարանն արձանագրել էր, որ գործով հայցը ներկայացրած դատախազը՝ այն ժամանակ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արգամ Դալլաքյանը, չի պահպանել վեճի լուծման արտադատական կարգը և հայցը թողել առանց քննության:

Ի դեպ՝ Աջապահյանի գործով դատախազն, օրերս սոցցանցում հայտնվել է անախորժ պոտմության մեջ: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա է մասնակցել Միքայել Սարբազանի գործով կալանքի նիստին, Դալլաքյանի ազգականներից մեկը ֆեյսբուքում հրապարակված լրատվական կայքերից մեկի նյութի տակ հրապարակայնորեն «նզովյալ» է անվանել նրան, ինչը չի վրիպել օգտատերերի աչքից և քննարկման պատճառ դարձել: Հավանաբար դա է եղել պատճառը, որ Արգամ Դալլաքյանն այսօր արդեն իր ֆեյսբուքյան անձնական էջից հեռացրել է իր լուսանկարը:

դիտվել է 939 անգամ
Լրահոս
Նախընտրական պայքար չկա․ «Հրապարակ» Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ռեժիմի քաղաքական հետապնդման «գործի» լսումը՝ «մասիվի» տխրահռչակ դատարանում Քննչականից գնում ենք Մասիվի դատարան. քննիչը հորս կալանքի միջնորդություն է ներկայացրել. Սամվել Հակոբյան Ռոմանոս Պետրոսյանը ոչ կրթությամբ, ոչ էլ մասնագիտական փորձով էլցանցերի հետ կապ չունի Կիևում պայթյուններ են որոտացել Ներքին գործերի նախարարը զայրացել է. մութ ամպեր են կուտակվել որոշ պաշտոնյաների գլխին Դատապարտելի է ՀՀ իշխանության՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար պայքարողների դեմ ճնշումը Հայաստանում շարունակվում են բռնաճնշումները․ Ռուսաստանի հայերի միություն Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդները վիճաբանել են 24-ամյա տղայի հետ և ծեծի ենթարկել նրան Հերթական խայտառակությունը. «Իմ քայլը» հիմնադրամն արդեն նաև հավատարմագրված «համալսարան» է Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստամբուլյան 3-րդ բանակցություններին Տեր Հայրը թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր. Տեր Մարկոս քահանա ԱՊՀ գլխավոր քարտուղարի արձագանքը՝ Բաքվի բոյկոտին Սարհատ Պետրոսյանը բարձրաձայնում է կանանց իրավունքներով զբաղվող անհատների ու կազմակերպությունների լռության մասին Արտակարգ դեպք՝ Սևանի փողոցում գործող սննդի կետում Բագրատ Սրբազանը հոգեպես, ֆիզիկապես ամուր է. հիշեցնում է՝ Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին ՔԿԾ պետը Սրբազանին ուղարկված օրհնված հացը զանցանք է համարել Կինը ապակե շշով հարվածել է ամուսնու գլխին․ նրան հոսպիտալացրել են Փաշինյանի կամակատարները այսօր ձերբակալել են հորս. Սամվել Հակոբյան Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային Ազգադավ ծրագրից հետո միգուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային երկիր․ Մաղաքիա քահանա Իշխանությունը հրաժարվում է Սրբազանի մասին ամբողջ ձայնագրությունները հրապարակել կամ փորձաքննել ՔՊ-ականների գործողությունները ՀԷՑ-ի նկատմամբ չունեն ոչ իրավական, ոչ էլ տնտեսական հիմնավորում. Մհեր Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am