Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելու և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման հետ կապված՝ այս օրերին տարբեր տեղեկություններ են շրջանառվում թե՛ լրատվամիջոցներում, թե՛ սոցցանցերում: Դրանցից մեկը վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է Էրդողանին՝ ակնկալելով վերջինիս միջնորդությունը՝ հնարավորինս արագ Ադրբեջանի հետ կնքել «խաղաղության պայմանագիրը»:

Նա նշել է, որ ինքը փաստորեն ամեն ինչ անում է դրա համար, մինչև հոգու խորքը նվիրված է «Խաղաղության խաչմերուկի» գաղափարին, պատրաստ է տարբեր զիջումների, դրա պատճառով լուրջ դժգոհություններ են հասունանում երկրի ներսում, ինքը դրանով ընդդիմության «բերանը լեզու է դնում», սակայն Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ առաջ քաշել:

 Այս տեղեկությունը ուշագրավ է նրանով, որ, տարբեր աղբյուրների փոխանցմամբ, Էրդողանն ու Ալիևը ոչ մեկ անգամ Նիկոլ Փաշինյանին հասկացրել են, որ վստահություն չունեն այն առումով, թե նա քաղաքական ապագա ունի, առավել ևս, որ 2026 թվականին կարողանալու է մնալ իշխանության: Նշել են, որ, իրենց տեղեկություններով, հիմա էլ երկրում հանգիստ չէ, իսկ առաջիկայում սպասվում են նոր ակցիաներ, ու կասկածում են, թե Փաշինյանը ի վիճակի է վերահսկել դրությունը: Ավելին, Փաշինյանին հասկացնում են, որ նա պետք է երաշխիքներ տա, որ ինքն ի վիճակի է վերընտրվել, մնալ իշխանության, հակառալ դեպքում որևէ փաստաթուղթ ստորագրելը կարող է անիմաստ լինել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հենց Թուրքիա կատարած այցի օրը, Էրդողանին հանդիպելուց առաջ Փաշինյանի հրահանգով իրավապահները բերման ենթարկելու ցուցադրական լայնածավալ «օպերացիա» էին իրականացնում ընդդիմադիր տարբեր ուժերի, այդ թվում՝ «Սրբազան պայքարի» ներկայացուցիչների շրջանում, որպեսզի Էրդողանին ցույց տա՝ ինքը տիրապետում է իրավիճակին:

 

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video) «Սյունիքում Նիկոլը խայտառակվել է ու սկսել սարսափելի բաներ գոռալ»․ Մանուել Մանուկյան (video) Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա․ Հետք Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․Ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորածների ծնողներին, որ հիմա նստացույց է Կառավարության դիմաց (video) Նիկո՛լ, լալկվի ու տեղդ վեր ընգի․ արցախցի Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Կամազը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր. ԱՆ ՔՊ-ի քարոզարշավի շրջանակներում արձանագրվել են անչափահասների ներգրավման դեպքեր. «Ականատես» Ի՞նչ են արել այդ նախարարները, որ դրանց միլիոններով պարգևատրում են․ քաղաքացի (video) «Մհե՛ր, ոռ*դ սրտի՞կ են արել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am