Փաշինյանը կփոխի իր իսկ հռչակած սկզբունքները. Մուրադ Փափազյանը` Կարապետյանի կալանքի մասին

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու և վերջերս նոր հալածանքների ենթարկված «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման կողմնակիցների նկատմամբ իշխանության գործողությունները համարում է ցուցիչ այն բանի, որ Փաշինյանը ձգտում է ճնշել իր քաղաքական հակառակորդներին:

«Հայաստանի վարչապետի նպատակն է չեզոքացնել ընդդիմության ակտիվությունը։ Ինչքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան նրա գործողություններում նյարդայնություն է նկատվում։ Նա գիտի, որ իր նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում և սփյուռքում արդեն անբարյացակամ է», – ասում է Փափազյանը։

Այս ֆոնին, նրա կարծիքով, իշխանության վարքն ավելի կկոշտանա։ Փաշինյանը կիրառելու է ոչ թե ժողովրդավարական, այլ ուժային մեթոդներ` փոխելոով ժամանակին իր իսկ հռչակած սկզբունքները, որոնք առաջացրել էին հանրային վստահություն և նրան բերել իշխանության։ Ընդ որում, ինչպես նշում է սփյուռքի ներկայացուցիչը, նման պահվածքը պայմանավորված է օրակարգով, որը Փաշինյանի համար արդիական է դարձել հատկապես Թուրքիա այցից հետո: «Նա ցանկանում է շուտափույթ կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Բայց Անկարայում և Բաքվում չեն ուզում ձեռք մեկնել Երևանին, այլ ուզում են ամբողջովին իշխել Հայաստանի վրա։ Այդ իմաստով նրանց համար Նիկոլ Փաշինյանը լավագույն գործիքն է», – ասում է Փափազյանը։

Sputnik Արմենիայի զրուցակիցը կարծում է, որ հայրենի երկրում օտարի քաղաքական օրակարգը սպասարկելու համար Հայաստանի վարչապետը, պատկերավոր ասած, այժմ ծնկի է իջել Ալիևի և Էրդողանի առջև։ Փափազյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանի հետապնդումներին, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներին և ընդդիմության վրա ճնշումներին անպայման կհետևեն իշխանության գործողություններին չհամաձայնող բազմաթիվ անձանց նկատմամբ ծայրահեղ միջոցներ: Ժողովրդավարական ազատությունները կխախտվեն, և դա կհանգեցնի ճակատագրական սխալների։ Հայրենակիցների, այլ ոչ թե ազգի թշնամիների նկատմամբ կոշտ հրամանը, Փափազյանի խկարծիքով, վախի հետևանք է։

Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա

դիտվել է 468 անգամ
Լրահոս
ՔԿԾ պետը Սրբազանին ուղարկված օրհնված հացը զանցանք է համարել Կինը ապակե շշով հարվածել է ամուսնու գլխին․ նրան հոսպիտալացրել են Փաշինյանի կամակատարները այսօր ձերբակալել են հորս. Սամվել Հակոբյան Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային Ազգադավ ծրագրից հետո միգուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային երկիր․ Մաղաքիա քահանա Իշխանությունը հրաժարվում է Սրբազանի մասին ամբողջ ձայնագրությունները հրապարակել կամ փորձաքննել ՔՊ-ականների գործողությունները ՀԷՑ-ի նկատմամբ չունեն ոչ իրավական, ոչ էլ տնտեսական հիմնավորում. Մհեր Մելքոնյան Դժվարությունների առաջ ծնկե՞լ, թե՞ այդ դժվարությունները հերոսաբար հաղթահարել. Գարեգին Բ Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ․ Times Լոնդոնը 23 կետով ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը ՆԱՏՕ-ն ստիպում է համապատասխան միջոցներ ձեռնարկել. Պեսկով «Իրավական լուրջ գործընթացներ են սկսվելու հանցկազմ պարունակող արարքների համար». ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց․ մանրամասներ Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություն Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան «Ադրբեջանը Սամվել Շահրամանյանին է ուղարկել հռչակագրի տեքստ, վերջինս մերժել է այն». փաստաթուղթ է հրապարակվել Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ռուբիկ Հակոբյանին Հայաստանի տարածքով միջանցքի նախագծի իրականացումը կարող է հետաձգվել․ Forbes Սամվել Կարապետյանի «երթի գործով» քաղաքացու ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. փաստաբան Սպասվում է բարձր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյան Մասիսում բախվել են 2 «Mercedes»-ներ. կա վիրավոր Միքայել Սրբազանի պաշտպանները պահանջում են՝ կալանավորման դեմ բողոքը քննել բանավոր ընթացակարգով 6800 աշխատակից ունենք, հիմնավոր կասկածներ կան, որ այդքան մարդու իրենց կողմ թեքելու խնդիր կար․ Դավիթ Ղազինյան Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am