Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ

Իրանը մտադիր չէ դադարեցնել իր միջուկային արդյունաբերության զարգացումը Իսլամական Հանրապետության մի շարք միջուկային օբյեկտների վրա հարվածներից հետո և ակնկալում է, որ միջազգային հանրությունը կդատապարտի այդ հարվածները, ասվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) հայտարարության մեջ։
«Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի ջունգլիների կանոնների վրա հիմնված անօրինականությունը և կաջակցի Իրանին իր օրինական իրավունքների իրացման գործում։ ԻԱԷԿ-ը վստահեցնում է մեծ իրանական ազգին, որ չնայած իր թշնամիների չար դավադրություններին, իր հազարավոր գիտնականների ջանքերով, թույլ չի տա, որ դադարեցվի ազգային միջուկային արդյունաբերության զարգացումը», - ասվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։