Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին` փողոցային բառապաշարով անդրադառնում է բարձրաստիճան հոգեւորականներին: Շուրջ մեկ ամիս է նա զբաղված է հոգեւորականների կուսակրոնության հարցերով: Վերջերս նա անգամ եկեղեցական կանոնագրքից է մեջբերումներ անում, սաղմոսներից հատվածներ հրապարակում, խոսում է Աշտիշատի ժողովի մասին: Փաշինյանը ո՛չ կրոնագետ է, ո՛չ աստվածաբան: Նա իր թերի համալսարանական կրթությամբ, հայոց պատմության ու Եկեղեցու անցյալի մասին սուղ գիտելիքներով քիչ հավանական է, որ ինքնուրույն պեղած լիներ այդ մանրամասները: Ակնհայտ է, որ Եկեղեցու դեմ արշավում նա խորհրդատուներ ունի, որոնք եկեղեցու ներքին կանոնադրությունից, պատմությունից «պեղում» գտնում են ինչ-որ պատառիկներ եւ տրամադրում նրան, որ Հայ առաքելական եկեղեցուն ավելի գրագետ «հարվածի»:

Մի լավատեղյակ անձ մեզ հուշեց, որ այդ խորհրդատուն կարող է ԵՊՀ ռեկտոր, հին սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը լինել, որը մասնագիտությամբ աստվածաբան է, մայր բուհի Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի` Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի օգնությամբ, որը դեկան է նշանակվել 2005 թվականին, սակայն ծառայել է բոլոր իշխանություններին, նա մտքեր է հուշում, խորհուրդներ տալիս վարչապետին: Դեկանը, ի դեպ, 2006-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս:

Մայր բուհի ռեկտոր, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը` Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի հետ, Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ է տալիս Եկեղեցու կանոնագրքից, հուշում, թե կանոնագրքի որ կետի համաձայն կարելի է ազատվել Վեհափառից եւ այլն: Նա լսեց մեր հարցը եւ ասաց, որ հանդիպման է, չի կարող պատասխանել մեր հարցերին: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանից, սակայն դեկանատից ասացին, որ նա տեղում չէ` չի կարող խոսել»:

դիտվել է 330 անգամ
Լրահոս
Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու ԱՄՆ դաշնակիցների փորձերը Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում. Արմեն Աշոտյան Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան «Հայաստան» դաշինքը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն Մոջթաբա Խամենեին գաղտնի գործողության շրջանակներում տեղափոխվել է Մոսկվա. լրատվամիջոցներ Դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում․ Ֆարմանյան ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Իսրայելում վերջին 24 ժամում 108 մարդ է հոսպիտալացվել «MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և փակել ճանապարհը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան Փաշինյանի պատերազմի շանտաժը. Սուրենյանց Հալեպում հայ կնոջ են սպանել ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումների 50-րդ ալիքի մեկնարկի մասին Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը, նա է լինելու ՀՀ վարչապետը Առաջիկայում կհայտարարենք արդարության վերականգման մեր քայլերի մասին․ Գոհար Ղումաշյան Ըմբիշ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք մրցակցին Նեթանյահուն կարող է նոր ցեղասպանություն սկսել․ Թուրքիայի ԱԳ նախարար Որո՞նք են այս պատերազմում Իրանի նպատակները․ իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am