Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին` փողոցային բառապաշարով անդրադառնում է բարձրաստիճան հոգեւորականներին: Շուրջ մեկ ամիս է նա զբաղված է հոգեւորականների կուսակրոնության հարցերով: Վերջերս նա անգամ եկեղեցական կանոնագրքից է մեջբերումներ անում, սաղմոսներից հատվածներ հրապարակում, խոսում է Աշտիշատի ժողովի մասին: Փաշինյանը ո՛չ կրոնագետ է, ո՛չ աստվածաբան: Նա իր թերի համալսարանական կրթությամբ, հայոց պատմության ու Եկեղեցու անցյալի մասին սուղ գիտելիքներով քիչ հավանական է, որ ինքնուրույն պեղած լիներ այդ մանրամասները: Ակնհայտ է, որ Եկեղեցու դեմ արշավում նա խորհրդատուներ ունի, որոնք եկեղեցու ներքին կանոնադրությունից, պատմությունից «պեղում» գտնում են ինչ-որ պատառիկներ եւ տրամադրում նրան, որ Հայ առաքելական եկեղեցուն ավելի գրագետ «հարվածի»:

Մի լավատեղյակ անձ մեզ հուշեց, որ այդ խորհրդատուն կարող է ԵՊՀ ռեկտոր, հին սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը լինել, որը մասնագիտությամբ աստվածաբան է, մայր բուհի Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի` Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի օգնությամբ, որը դեկան է նշանակվել 2005 թվականին, սակայն ծառայել է բոլոր իշխանություններին, նա մտքեր է հուշում, խորհուրդներ տալիս վարչապետին: Դեկանը, ի դեպ, 2006-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս:

Մայր բուհի ռեկտոր, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը` Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի հետ, Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ է տալիս Եկեղեցու կանոնագրքից, հուշում, թե կանոնագրքի որ կետի համաձայն կարելի է ազատվել Վեհափառից եւ այլն: Նա լսեց մեր հարցը եւ ասաց, որ հանդիպման է, չի կարող պատասխանել մեր հարցերին: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանից, սակայն դեկանատից ասացին, որ նա տեղում չէ` չի կարող խոսել»:

դիտվել է 340 անգամ
Լրահոս
Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am