«Ժողովուրդ». ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը․ ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը կոմիտեում կադրային ջարդը շարունակում է։ Վարչության պետեր են աշխատանքից ազատվել, ու ամենաուշագրավն այն է, որ ազատված պետերը պատահական մարդիկ չեն։

Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահը պաշտոնից ազատել է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին:

Իսկ ինչ սկանդալի մեջ էր հայտնվել Էդգար Պողոսյանը։

Ինչպես հայտնի է, «Հոկտեմբերի 27-ի» գործով հայտնի դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական վարույթ կար կաշառքի գործով, եւ կասկածելի հանգամանքներում կաշառքի գործով անցնող դատավորը երկիրը լքեց: Այս առեղծվածային փախուստի դեպքով պաշտոնեական անփութության համար մեղադրանք է առաջադրվել քննիչ Լեռնիկ Ստեփանյանին և Էդգար Պողոսյանին։ Ասել է թե` նախաքննական մարմինը մեղադրում էր, որ պաշտոնյաներն անգործություն են դրսեւորել, եւ դատավոր Ուզունյանը լքել է երկիրը:

Գործը հասավ դատարան, եւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի գործով քննիչին և գործը քննած Հատուկ քննչական ծառայության (այժմ վերափոխված՝ Հակակոռուպցիոն կոմիտե) կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին արդարացրին, ու այս աղմկահարույց դեպքից հետո վերջիններս պաշտոնավարում էին. սակայն նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը Էդգար Պողոսյանին ազատել է պաշտոնից:

Նշենք, որ Սամվել Ուզունյանը մինչ օրս չկա։

Մյուս Վարչության պետը, որը համակարգից ազատվել է, Իրավական ապահովման վարչության պետ Էմմա Ավագյանն է։

Նկատենք, որ 15 օրից կլրանա Արթուր Նահապետյանի նշանակման 100 օրը, եւ այս ժամանակահատվածում նա համակարգից ազատել է 15-ից ավելի անձանց, որոնց մեծ մասը քննիչներ եւ վարչության պետեր են»։

դիտվել է 318 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք է գրանցվել Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկովը մանրամասնում է Սահմանազատումից հետո Հայաստանի տարածքից «կտրե՞լ են»․ փոխվարչապետի մեկնաբանությունը. Sputnik Արմենիա Հայաստանի, գրեթե բոլոր, դատավորները դեռևս վախենում են վրեժխնդրությունից Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար Ռուսաստանին դուրս են մղում Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացից. Վասիլի Կոլտաշով Ի՞նչ է նշանակում 100 տարով այս կամ այն ուժային կենտրոնը գա կանգնի, ինչու՞, ո՞ր իրավունքով ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է սկսել Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Մերցը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Թրամփի մաքսատուրքերի առթիվ Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ վստահ եմ՝ գալու է մի օր, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը. Արթուր Վանեցյան ԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ Մոսկվայում այնպիսի հորդառատ անձրև է տեղացել, որը փողոցները գետերի են վերածվել Ո՞վ է Բարսելոնայի` հայկական արմատներով նոր ֆուտբոլիստը Մենք հիմա լիովին անօգնական ենք ադրբեջանական կամ թուրքական հարձակման առջև. Արթուր Խաչիկյան Կա՛մ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնավարման ժամկետը չի լրացել, կա՛մ ԵՊՀ ռեկտորը հովանավորչություն է իրականացրել. Աբաջյան Փաշինյանը փնտրում է նոր կաթողիկոսի թեկնածու․ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Ծաղկավաճառները միլիոնավոր վնասներ են կրել. Ծաղիկները նետեցին Երեւան-Էջմիածին մայրուղու վրա, դրանք հավաքեցին պարեկները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am