Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան

Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանի՝ պոլսահայության հետ հանդիպման վերաբերյալ մանրամասներ է փորձել պարզել Պոլսի «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանից: Նրանից հարցրել ենք, թե ինչպիսին էր տպավորությունը հանդիպումից եւ ինչ հարցեր են հնչել Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: «Ընդհանրապես հարցերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացման գործընթացի շուրջ էին: Վարչապետն էլ նախքան հարցումները ստանալը՝ բացատրություն տվեց այդ թեմայով, բայց դարձյալ հարցումներ հնչեցին:

Հանդիպմանը մոտավորապես 50 մարդ էր ներկա՝ համայնքային հաստատությունների վարիչներ էին, 8-10 լրագրողներ, Հայ կաթողիկե համայնքի հոգեւոր պետը եւ Հայ բողոքական համայնքի հոգեւոր պետը, իսկ Հայ առաքելական եկեղեցուց որեւէ հոգեւորական չկար, Հայ առաքելական եկեղեցու բացակայությունը զգալի էր: Վարչապետն ասաց, որ եթե իրենք չեն եկել, ես կգնամ իրենց մոտ: Բայց նրանք ամբողջ պատրիարքարանի շենքը փակել էին կարծես թե չհանդիպելու համար վարչապետի հետ: Ու դա շատ ամոթալի էր Թուրքիայի հայ համայնքի համար, հայ պատրիարքարանի համար, վարչապետի դեմ շատ անհարիր, մեղադրելի կեցվածք էր, ներկաներն էլ խափանեցին այդ կեցվածքը»,-ասաց Բագրատ Էստուկյանը: Aravot.am-ը «Ակօսի» խմբագրից հետաքրքրվեց՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Էրդողան-Փաշինյան հանդիպումից:

«Օրակարգում անլուծելի մնացած խնդիրներ կան, որոնց մասին որոշ համաձայնություններ գոյացած են, բայց գործնականի չեն անցել: Այդ համաձայնությունների՝ գործնականի անցնելն ենք նախ ակնկալում, ինչպես նաեւ ցամաքային անցակետի բացումը, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փոխադարձ դեսպանատների բացումը Երեւանում եւ Անկարայում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հյուպատոսության բացումը Ստամբուլում: Սրանք են մեր ակնկալիքները՝ հարաբերությունների բնականոնացում, երկխոսության հաստատում:

դիտվել է 309 անգամ
Լրահոս
Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ադրբեջանին հաջողվեց ստեղծել միջազգային կոնսենսուս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ․ Սերգեյ Մելքոնյան Արտակարգ դեպք է գրանցվել Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկովը մանրամասնում է Սահմանազատումից հետո Հայաստանի տարածքից «կտրե՞լ են»․ փոխվարչապետի մեկնաբանությունը. Sputnik Արմենիա Հայաստանի, գրեթե բոլոր, դատավորները դեռևս վախենում են վրեժխնդրությունից Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար Ռուսաստանին դուրս են մղում Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացից. Վասիլի Կոլտաշով Ի՞նչ է նշանակում 100 տարով այս կամ այն ուժային կենտրոնը գա կանգնի, ինչու՞, ո՞ր իրավունքով ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է սկսել Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Մերցը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Թրամփի մաքսատուրքերի առթիվ Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ վստահ եմ՝ գալու է մի օր, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը. Արթուր Վանեցյան ԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ Մոսկվայում այնպիսի հորդառատ անձրև է տեղացել, որը փողոցները գետերի են վերածվել Ո՞վ է Բարսելոնայի` հայկական արմատներով նոր ֆուտբոլիստը Մենք հիմա լիովին անօգնական ենք ադրբեջանական կամ թուրքական հարձակման առջև. Արթուր Խաչիկյան Կա՛մ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնավարման ժամկետը չի լրացել, կա՛մ ԵՊՀ ռեկտորը հովանավորչություն է իրականացրել. Աբաջյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am