Այսօր կանայք այլևս հարկադրված չեն կատարել այդ ծանր ընտրությունը․ Ամալյա Խալաթյան

Տարիներ շարունակ ձևավորվել էր այն համոզումը, որ երեխաների ծնվելուց հետո կանայք պետք է ընտրություն կատարեն ընտանիքի և կարիերայի միջև, քանի որ մեկն ընտրելով՝ անպայմանորեն տուժում էր մյուսը։ Սակայն այսօր կանայք այլևս հարկադրված չեն կատարել այդ ծանր ընտրությունը։ Նրանք կարողանում են հաջողությամբ համատեղել այս երկու աշխարհները՝ գործնականն ու ընտանեկանը։

Hayeli.am-ի հետ զրույցում իրավաբան Ամալյա Խալաթյանը պատմել է, թե ինչպես է ընտրել իրավաբանի մասնագիտությունը, ինչպես է կարողանում համատեղել երեխաների դաստիարակությունը, կարիերայի կառուցումը և ժամանակ գտնում ինքն իրեն համար։
Ամալյայի մասնագիտության ընտրության հարցում որոշիչ դեր է խաղացել հոր խոսքը.
«Երբ փոքր էի՝ մոտ երեք-չորս տարեկան, հայրս միշտ ասում էր՝ աղջի՛կս, երբ մարդիկ հարցնեն՝ մեծանաս ինչ ես դառնալու, կասես՝ իրավաբան։ Այդ խոսքերը այնքան տպավորվեցին իմ մեջ, որ փոքր տարիքից արդեն գիտեի՝ երբ մեծանամ, դառնալու եմ իրավաբան», – պատմում է մեր զրուցակիցը։

Ամալյան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը`մագիստրոսի կոչումով։ Երկար տարիներ աշխատել է դատավորի աշխատակազմում, այնուհետև՝ տարբեր իրավաբանական գրասենյակներում՝ որպես իրավաբան։
«Փաստաբանական դպրոցն ավարտելուց և փաստաբանի գործունեության արտոնագիր ստանալուց հետո՝ 2019 թվականից մինչ օրս աշխատում եմ որպես փաստաբան՝ քաղաքացիական, վարչական և սնանկության գործերով։ Իմ գործունեության ընթացքում մշտապես նպատակ ունեմ պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը», – նշում է Ամալյան։

Ամալյան երկու երեխաների մայր է։ Գաբրիելլան 3 տարեկան է, Հովհաննեսը՝ 9 ամսական։ Երեխաների ծնվելուց հետո կարճ ժամանակ անց անցել է աշխատանքի։
«Ես 13 տարվա փորձ ունեցող իրավաբան եմ, բայց իմ կարևոր մասնագիտությունը 2 հրաշքների մայր լինելն է։ Իհարկե շատ դժվար է այս ամենը համատեղել, բայց ժամանակը գրագետ պլանավորելով հնարավոր է ամեն ինչ հասցնել»։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Երեխայի հետ պետք է ոչ թե երկար, այլ հետաքրքիր և արդյունավետ ժամանակ անցկացնել։ «Հանգստյան օրերն անցկացնում ենք տարբեր ձևերով։ Կարող ենք քաղաքից դուրս գնալ, պիկնիկ կազմակերպել կամ այցելել թատրոն, այգի», – պատմում է Ամալյան։ Նա վստահ է՝ երեխայի համար շատ կարևոր է ունենալ ծնող, ով զբաղվում է սիրելի աշխատանքով։ Դա երկուստեք վստահություն է ձևավորում և երեխայի մեջ ստեղծում է ավելին ձգտելու ցանկություն։

Անդրադառնալով մասնագիտական կայացման ճանապարհին հանդիպած փորձություններին ու դժվարություններին՝ Ամալյան նշում է, որ դրանք հաղթահարելը գրեթե անհնար կլիներ, եթե չլիներ ծնողների աջակցությունը։ Նա համոզված է՝ յուրաքանչյուր դժվարություն, մարտահրավեր ու փորձություն է։
«Հենց այդ դժվարություններն են, որ ստիպում են ավելի ուժեղ լինել, նոր ուղիներ գտնել և առաջ շարժվել՝ ավելի լայն քայլերով», – ընդգծում է Ամալյան։

Խոսելով ապագա պլանների մասին՝ Ամալյան նշեց, որ մոտ ապագայում ունի դատավոր դառնալու ցանկություն։ Մեր այն հարցին, թե որպես դատավոր ինչ աջակցություն կմատուցի աշխատակազմի մայրիկներին, Ամալյան պատասխանեց. «Որպես իրավաբան ես միշտ առաջնորդվել եմ երեխաների լավագույն շահը հաշվի առնելու սկզբունքով։ Այս դեպքում ևս կձգտեմ ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ մայրիկները կկարողանան առանց դժվարության համատեղել աշխատանքը երեխաների խնամքի հետ»։

 

դիտվել է 1702 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am