Իրանը հարվածել է Իսրայելի ՆԳՆ շենքին
Իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել Հայֆայում գտնվող Իսրայելի ՆԳՆ շենքին։
Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
Հարձակումն իրականացվել է ի պատասխան Թեհրանի անվտանգության ծառայության շենքին իսրայելական հարվածի, որը տեղի է ունեցել հունիսի 18-ին։
