Ո՞վ է կառավարում Հայաստանը․ Ռուս պատգամավորի հետաքննությունը

ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգավոյը թողարկել է նոր հետաքննություն՝ «Անգլիացին կովկասում. հայացք Հայաստանից» վերնագրով։ Լուգավոյը իր հարց է բարձրացնում՝ ով է իրականում կառավարում հանրապետությունը և ինչու է երկիրը փոխում իր պատմական քաղաքական վեկտորը։ Հետաքննության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Հիմնական գործոնն Արևմուտքի ներդրած կադրերն են ՀՀ կառավարման համակարգում։ Երկրի առանցքային գերատեսչությունները գլխավորում են արևմտյան բուհերի շրջանավարտները կամ գլոբալ Արևմուտքի հատուկ ծառայությունների պաշտպանյալները։

 Ովքե՞ր են այս մարդիկ։

▪️Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համարվում է արևմտյան հատուկ ծառայությունների առանցքային գործակալներից։

▪️ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սերտ համագործակցում է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ և անդամ է Լոնդոնի Թագավորական միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ Chatham House-ի, որն Ռուսաստանում ճանաչվել է անցանկալի կազմակերպություն։

▪️Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, նշանակվելուց առաջ, պարբերաբար հաշվետվություն էր տալիս ԱՄՆ Պետդեպարտամենտին իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

▪️Վերջերս արդարադատության նախարար է նշանակված Սրբուհի Գալյանը, որի առաջին գործուղումը եղել է ԱՄՆ՝ «համաշխարհային առաջնորդների» ծրագրին մասնակցելու նպատակով։

Բացի դրանից, պատմության վերաշարադրումը դասական գործիք է՝ քաղաքացիների մտածողության վերափոխման համար։ Դրանով զբաղվում է կրթության նախարարությունը, որը ստեղծում է նոր դասագրքեր Հայաստանի պատմության վերաբերյալ՝ խթանելով թուրքականի նկատմամբ հանդուրժողականություն և մոռացության մատնելով հայկական ինքնությունը։ Այս գերատեսչության ղեկին կանգնած են նախկին «գրանտակերներ» և Սորոսի հիմնադրամի կառույցներից եկած անձինք։

Հայաստանում փորձում են ցույց տալ, թե իբր չեն պատրաստվում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ նման դեպքում երկիրը տնտեսական կոլապսի առաջ կկանգնի։ Սակայն իրական քաղաքական ուղղվածությունը խորապես արևմտամետ է, հետևաբար՝ հակառուսական։ Նման տեխնոլոգիաներ արդեն կիրառվել են ԱՊՀ տարածքում և դրանից դուրս, և դրանց ընդհանուր սցենարը հեշտությամբ ճանաչելի է։ Սակայն Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ այսպիսի ավերիչ ուղուց կարելի է շեղվել — միայն թե ուշ չլինի»։

դիտվել է 689 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am