Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով՝ Հայաստան-Իրան սահմանային անցակետի մոտից փոքր և միջին չափի ավտոբուսները ստանդարտ գնով մարդկանց տեղափոխում են Երևան: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տաքսի ծառայությունները Իրանից Հայաստան ժամանածներից անարդարացի բարձր վճար էին պահանջել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ անցակետում մինչ այս պահը մարդկային կուտակումներ չեն եղել, սահմանը հատող մարդկանց հոսքը սովորական ծավալի է:

«Այնպես որ, հատուկ միջոցառումների անհրաժեշտություն կամ մարդկանց տեղափոխման խնդիր չէին եղել: Սակայն առաջացել էր տաքսիների հետ կապված հայտնի պատմությունը: Ձևավորվել էր արհեստական գնագոյացում, ինչը անթույլատրելի էր: Հետևաբար, մեր գործընկերների հետ քննարկելով, որոշեցինք, որ կլինեն փոքր և միջին ավտոբուսներ, որոնք արդեն իսկ գործում են: Ավտոբուսներն արդեն մաքսատանն են, դրանց վրա պարսկերենով գրված է, որ մեկ նստատեղն արժի շուրջ 12 000 դրամ: Մարդիկ կարող են նստել ու տեղափոխվել Երևան»,- ասել է Ղուկասյանը:

Մարզպետը պարզաբանել է, որ սահմանը հատողների թվում են նաև մարդիկ, ովքեր աշխատանքով Իրանում էին ու հետո պետք է վերադառնային իրենց երկրներ: Սակայն քանի որ Իրանի օդային տարածքը փակ է, նրանք ցամաքային ճանապարհով՝ Հայաստանով, պետք է մեկնեն. անցակետից հասնեն «Զվարթնոց» օդանավակայան, ապա այնտեղից ուղևորվեն իրենց երկրներ:

«Հետևաբար, հաշվի առնելով մարդկանց փոքր հոսքը, հումանիտար որևիցե միջամտության անհրաժեշտություն չկա: Մարզի հյուրանոցները նույնպես ստանդարտ զբոսաշրջային թվերի մեջ են: Ինչ վերաբերում է տաքսիստներին, նրանց փոխանցել ենք խիստ զգուշացնել, որպեսզի չօգտվեն այս իրավիճակից: Արդեն իսկ կան տրանսպորտային միջոցներ, որոնք կտեղափոխեն մարդկանց ստանդարտ գներով: Իսկ եթե գնային շուկան կարգավորվի, միգուցե մտածենք հետ քաշելու մասին, որովհետև իրականում այնքան փոքր է մարդկանց հոսքը, որ նման գործողությունների անհրաժեշտություն չկար: Սակայն, քանի որ ստեղծվել էր նման իրավիճակ, որոշեցինք, որ պետք է միջամտենք»,- հավելել է մարզպետը:

Ըստ Ղուկասյանի՝ ամեն դեպքում, եթե իրավիճակի վատթարացում լինի, Հայաստանի Հանրապետությունը կանի առավելագույնը, ինչ հնարավոր է:

դիտվել է 133 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am