Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով՝ Հայաստան-Իրան սահմանային անցակետի մոտից փոքր և միջին չափի ավտոբուսները ստանդարտ գնով մարդկանց տեղափոխում են Երևան: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տաքսի ծառայությունները Իրանից Հայաստան ժամանածներից անարդարացի բարձր վճար էին պահանջել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ անցակետում մինչ այս պահը մարդկային կուտակումներ չեն եղել, սահմանը հատող մարդկանց հոսքը սովորական ծավալի է:

«Այնպես որ, հատուկ միջոցառումների անհրաժեշտություն կամ մարդկանց տեղափոխման խնդիր չէին եղել: Սակայն առաջացել էր տաքսիների հետ կապված հայտնի պատմությունը: Ձևավորվել էր արհեստական գնագոյացում, ինչը անթույլատրելի էր: Հետևաբար, մեր գործընկերների հետ քննարկելով, որոշեցինք, որ կլինեն փոքր և միջին ավտոբուսներ, որոնք արդեն իսկ գործում են: Ավտոբուսներն արդեն մաքսատանն են, դրանց վրա պարսկերենով գրված է, որ մեկ նստատեղն արժի շուրջ 12 000 դրամ: Մարդիկ կարող են նստել ու տեղափոխվել Երևան»,- ասել է Ղուկասյանը:

Մարզպետը պարզաբանել է, որ սահմանը հատողների թվում են նաև մարդիկ, ովքեր աշխատանքով Իրանում էին ու հետո պետք է վերադառնային իրենց երկրներ: Սակայն քանի որ Իրանի օդային տարածքը փակ է, նրանք ցամաքային ճանապարհով՝ Հայաստանով, պետք է մեկնեն. անցակետից հասնեն «Զվարթնոց» օդանավակայան, ապա այնտեղից ուղևորվեն իրենց երկրներ:

«Հետևաբար, հաշվի առնելով մարդկանց փոքր հոսքը, հումանիտար որևիցե միջամտության անհրաժեշտություն չկա: Մարզի հյուրանոցները նույնպես ստանդարտ զբոսաշրջային թվերի մեջ են: Ինչ վերաբերում է տաքսիստներին, նրանց փոխանցել ենք խիստ զգուշացնել, որպեսզի չօգտվեն այս իրավիճակից: Արդեն իսկ կան տրանսպորտային միջոցներ, որոնք կտեղափոխեն մարդկանց ստանդարտ գներով: Իսկ եթե գնային շուկան կարգավորվի, միգուցե մտածենք հետ քաշելու մասին, որովհետև իրականում այնքան փոքր է մարդկանց հոսքը, որ նման գործողությունների անհրաժեշտություն չկար: Սակայն, քանի որ ստեղծվել էր նման իրավիճակ, որոշեցինք, որ պետք է միջամտենք»,- հավելել է մարզպետը:

Ըստ Ղուկասյանի՝ ամեն դեպքում, եթե իրավիճակի վատթարացում լինի, Հայաստանի Հանրապետությունը կանի առավելագույնը, ինչ հնարավոր է:

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՀ ԶՈւ-ն ամենաբարձր վարկանիշն ունեն, դժգոհ են կառավարությունից․ հարցում «Աստծո օրհնանքը ձեզ», «բարի հաղթանակ քեզ»․ Վաղարշապատցիները՝ Սևակ Խաչատրյանին (video) Իմ պատճառով անախորժություն եղավ, նիստն ընդհատվեց․ Անդրանիկ Քոչարյան (video) Նիկոլ, կարո՞ղ է վաղն էլ ասես, որ ժողովուրդն իրավունք ունի պատարագի ժամանակ դիսկոտեկ կազմակերպել Ինչու Փաշինյանը դժգոհությամբ լքեց ԱԺ նիստերի դահլիճը Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցից հետո Արգիշտի Մեխակյա՛ն, դու Նիկո՛լ ես, դու ուրացո՛ղ ես․․․ Արեգնազ Մանուկյան (video) Տեր Արսենն ու Տեր Կարապետը լանջախաչ կրելու իրավունք են ստացել Բրազիլիայում ցուցարարները ներխուժել են COP30-ի անցկացման վայր «Մայր Հայաստան»-ի աջակցին խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են Քննչական կոմիտե «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնի Արտակարգ․ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը Սրբուհի Գալյա՛ն, դե պատասխանեք՝ էդ ի՞նչ թղթեր չեմ տրամադրել Ղուկասյանի վերաբերյալ․Զարուհի Փոստանջյան (video) Արժե ռեպորտաժի սկզբում նշել, թե քանի հրապարակային սուտ, հակասություն և կեղծիք է հնչեցրել այդ անձը Ձեզ զգուշացնու՛մ եմ՝ Նիկոլը կարող է տակից փախչի, բայց դուք․․․ գեներալ Արշակ Կարապետյան (video) «Ժողովու՛րդ, ցորենի փոխարեն անասնակեր են բերել, արթնացե՛ք․․․»․ Դանիելյան (video) «Պիտի մաքրվեմ, նոր գնամ Մայր Աթոռ»․ Նիկոլ Փաշինյան (video) Նիկո՛լ, ձեր հետևից մենք գալու ենք․ Զարուհի Փոստանջյանը՝ Արթիկ ՔԿՀ-ից (video) «Ո՞վ պետք է ձեզ սպաներ»․ Փաշինյանի արձագանքը (video) «Ինչու՞ են Մհեր Արմենիայի շրջապատի տղամարդիկ նրան անբավարարված թողել» (video) Քիչ առաջ Էջմիածնում առևանգել են Մայր Հայաստանի աջակից բլոգերին․ մանրամասներ (video) Համայնքներում մարդկանց ասել են՝ տեսախցիկներ են տեղադրված և այդ տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը․ Մելոյանն ահազանգում է «Նոր ասեցիք էդ թվերը, ո՞նց մոռացաք»․ Թադևոս Ավետիսյանը «նեղը գցեց» նախարարին (video) Շատ վաղուց էսքան չէի ծիծաղել․ շատ զվարճալի էր. Արթուր Խաչատրյանը Փաշինյանի մոտ հեգնեց նախարարին (video) #ՀԻՄԱ. «Նիկոլն այլևս մահացու սխալներ է թույլ տալիս․ սա նրա վերջն է». Ռոբերտ Մարգարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am