Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը Նիկոլ Փաշինյանի վաղվա այցը Թուրքիա համարում է «աննախադեպ, բայց բացասական իմաստով»:
Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին արշավը Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ թուրք-ադրբեջանական պահանջների շրջանակներում է իրականացվում. «Հայ առաքելական եկեղեցու հանդեպ ճնշումները ևս կարող ենք այս համատեքստում դիտարկել: Ամեն գնով փորձում են Հայ առաքելական եկեղեցին թուլացնել` ինչո՞ւ, որովհետև թուրքական արտաքին քաղաքական հայեցակարգերում, տեսություններում, թուրք դիվանագետների վերլուծություններում և այլն, Հայոց եկեղեցին դիտարկվում է որպես մեծ խոչընդոտ: Այն համահայկական մեծ ցանց է, որը պայքարում է Հայոց Ցեղասպանության ճանաչման, արցախցիների իրավունքների և հայկական մշակութային ժառանգության համար: Եկեղեցու հանդեպ այս «հանկարծակի» արշավը հենց այդ նպատակով է սկսվել: Նիկոլ Փաշինյանին` յոթուկես տարի իշխանավարումից հետո նոր միայն սկսեց հետաքրքրել կուսակրոնության հարցը, ինչից հետո սկսեց շանտաժի ենթարկել եկեղեցականներին: Նիկոլ Փաշինյանը` որպես քաղաքացի, որպես վարչապետ, որպես եկեղեցու հետևորդ, չունի որևէ իրավունք միջամտելու նման հարցերի մեջ: Եւ այժմ Թուրքիա մեկնելն` այս շրջանում համարել պատահականություն, գոնե մասնագետների շրջանում անհնար է: Ունենք հիմնավոր կասկածներ, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը Թուրքիայի նախապայմաններից մեկն է»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը