Իրանում ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպության ղեկավար է նշանակվել Մաջիդ Խադեմին՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհված հրամանատար Մոհամմադ Քազեմիի փոխարեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Խադեմիին այդ պաշտոնում նշանակել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մոհամմադ Պակպուրը։
Խադեմին նախկինում զբաղեցրել է ԻՀՊԿ տեղեկատվության պաշտպանության կազմակերպության ղեկավարի պաշտոնը և համարվում է անվտանգության բարձրաստիճան աշխատակից՝ հաստատության ներսում հետախուզության և անվտանգության ոլորտում մեծ փորձով։