Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումից առաջ, հսկող դատախազ Արմեն Դոլինյանը դատարանում է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը» շարքը: Այս խորագրի ներքո պարբերաբար հրապարակում ենք ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերում ներգրավված պաշտոնյաների անունները: Մարդիկ, ովքեր իրենց պաշտոնը ծառայեցնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաճոյանալու, նրա քաղաքական քմահաճույքները կատարելու համար:

 Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի հրահանգով 2 ամսով կալանավորվեց գործարար-բարերար Սամվել Կարապետյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ Կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու մեղադրանքով։

Իսկ ով է նրա գործով հսկող դատախազը, որը քննիչների հետ կալանքի միջնորդության օրը գնացել էր դատարան։

 Պարզվում է՝ գործը հսկող դատախազը Արամ Դոլինյանն է, ում 2023 թվականին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից ազատել էր ու նշանակել Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնում:

Ավելին՝ Դոլինյանը Արմեն Աշոտյանի գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազն է։

Նկատենք, որ Արամ Դոլինյանը գործարար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության օրը անձամբ դատարան է գնացել։ Թեեւ օրենքը չի արգելում, որ կալանքի միջնորդությունների ժամանակ դատախազները դատարան գնան, բայց սովորաբար դատախազներ չեն գնում. միայն բացառիկ դեպքերում։ Եվ ահա, Դոլինյանը որոշել էր գնալ դատարան: Կարապետյանի փաստաբանները չէին բացառել, որ դա, գուցե, արվել է դատարանին ճնշելու նպատակով։

Հիշեցնենք, որ Կարապետյանի գործով քննիչն էլ արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Մելիքի Գեւորգյանն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 9478 անգամ
Լրահոս
Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը․ Արիս աբեղա Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը Այս ընտրություններով կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը վերցնելու է իր ձեռքը, կամ այն տնօրինելու է Թուրքիան և Ադրբեջանը․ Լևոն Քոչարյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik Նարեկի սրտի վիճակը կարգավորվել է․ փաստաբան 16.7 մլրդ դրամ պարգևավճար՝ նախագահի, ԱԺ-ի և վարչապետի աշխատակազմերի համար․ «Մեր ձևով»-ի խոսնակ ԵՄ-ն նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարությունից հետո Անիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անում Ես չեմ դադարի պայքարել, մինչև մյուս հայ գերիները ազատ չարձակվեն. Ֆրենկ Փալոն 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ Չարը մտել է մեր մեջ` մեզ բաժանելու ծիսակատարության արարողության գործիքով, որը հաշտության մասին է․ Հայր Ռուբեն Լարսը փակ է բեռնատարների համար Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել. Աշոտյան Նարեկին շտապ տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն. Զոհրաբյան Ադրբեջանական բենզինի խմբաքանակ մուտք գործեց Հայաստան, նոր պարզվեց՝ հնարավոր էր իջեցնել վառելիքի գինը Դեմոկրատները՝ եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման դեմ Մեր երկրում չկա խնդիր, որ ինքներս մեր ուժերով չկարողանանք լուծել. Արման Թաթոյան Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ սրվել է` նրան տեղափոխել են հիվանդանոց Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփին Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատացել է Ինչ եղանակ է սպասվում ՄԻՊ-ը նույնիսկ հացադուլ հայտարարած Նարեկին ու իշխանություններին զսպվածության կոչ չի արել Հաջորդ քաղբանտարկյալը դուք եք, եթե դեռ աջակցում եք դե-ֆակտո իշխանությանը․ թյուրքագետ Պայքարի ծայրահեղ միջոցի դիմողի համար կարևոր է թե՛ հանրային աջակցությունը, թե՛ «ընկերների» լռությունը Զգույշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am