Անընդունելի և խորապես կեղծավոր է այն մտածելակերպը, թե որոշ պաշտոնների համար անկուսակցականության պահանջը կարելի է ձևականորեն շրջանցել՝ պարզապես մի քանի օր առաջ դուրս գալով կուսակցությունից։ Այդ պահանջի նպատակը ձև չէ, այլ բովանդակություն, որ տվյալ անձը լինի իրականում անկախ, չեզոք ու չկապված որևէ քաղաքական ուժի հետ։ Իսկ այն, որ մի կուսակցական ավագանու անդամ կարող է ընդամենը մեկ շաբաթում վերածվել Սահմանադրական դատարանի դատավորի՝ սա ոչ միայն սխալ է, այլ ուղղակի խայտառակ և անհարգալից վերաբերմունք պետության երկու ինստիտուտների հանդեպ։
Ավելին՝ խոսքը մի անձի մասին է, ով եղել է այն կուսակցության ավագանու անդամ, որը բացահայտ կերպով հովանավորում է բռնությունն ու կոռուպցիան։ Այդ կուսակցությունը մտնում է մի կոալիցիայի կազմ, որի գործունեությունը գրեթե ամբողջ ընթացքում օրենքի սահմաններից դուրս է եղել։ Եվ սա ոչ թե գնահատական է, այլ փաստ՝ նույն կոալիցիան արդեն երեք անգամ խոշոր ու աղմկահարույց պարտություն է կրել դատարաններում։ Բայց արդարադատությունն ընդունելու փոխարեն նրանք դիմում են կեղծ, արհեստական բողոքարկումների՝ մեկ նպատակով՝ խոչընդոտել, որպեսզի անկախ դատավորների օրինական որոշումները ստանան օրենքի ուժ։ Այս ամենը ուղղակի ագրեսիա է իրավական պետության և սահմանադրական կարգի դեմ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը