ՀԷՑ-ի 100%-ը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում․ արդյոք դա պետականացման խոչընդոտ է. Factor.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Այս գրավադրման գործարքին 2021 թվականի օգոստոսի 27-ին համաձայնություն է տվել ՀՀ կառավարությունը, իսկ օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Այս մասին գրում է Factor.am-ը։

«ՀԷՑ-ի բաժնետոմսերը գրավադրվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից մինչև 70 մլն դոլար, Ասիական զարգացման բանկից՝ մինչև 35 մլն դոլար, և Միջազգային ֆինանսական կորպորացիայից՝ մինչև 20 մլն դոլար վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց։

Նկատենք, սակայն, ընկերության գրավադրման հանգամանքը խոչընդոտ չէ դրա վաճառքի կամ պետականացման համար (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ)։ Նման դեպքերում գնորդը ժառանգում է նաև գրավադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Ընդ որում, ըստ փաստաթղթերի, ՀԷՑ-ի բաժնետոմսերի միայն 70 %-ն է պատկանում Սամվել Կարապետյանի «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերությանը։ Մյուս 30%-ի սեփականատերն այլ իրավաբանական անձ է՝ Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը: Դեռևս 2015-ին մամուլը գրել էր, որ օֆշորային այս ընկերությունը ևս փոխկապակցված է Սամվել Կարապետյանի հետ։ Ուշագրավ է, որ թեև ընկերության 2016-ի հաշվետվությունում է նշվում, որ «ՀԷՑ» բաժնետոմսերի 100%-ը «Տաշիր» ընկերությունների խմբին անցել է 2016 թ. դեկտեմբերի 28-ից, Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի իրական շահառու է դարձել 2009 թվականին: ՀԷՑ-ի 2024 թվականի հաշվետվության համաձայն՝ ընկերության վերջնական հսկող անձն է Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը: Հաշվետվությունից նաև տեղեկանում ենք, որ 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժնետիրական կապիտալում 100% բաժնեմասը շարունակում է գրավադրված մնալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի դիմաց: Ի դեպ, ՀԷՑ-ը գրավով վարկ է ստացել նաև ՀՀ կառավարությունից՝ 2016 թ-ին, մոտ 6 մլրդ դրամի չափով: Ընդհանուր առմամբ՝ ՀԷՑ-ի պարտավորությունները վարկերի և փոխառությունների գծով 2024-ի տարեվերջին կազմել են 77․2 մլրդ դրամ (մոտ 200 մլն դոլար)։ Միաժամանակ, ըստ ՊԵԿ-ի տվյալների, ընկերությունը 2024-ին բյուջե է վճարել 12․3 մլրդ դրամ հարկ»,–գրում է լրատվամիջոցը։

դիտվել է 665 անգամ
Լրահոս
Կարեն Կարապետյանը ևս հակակոռուպցիոն դատարանի բակում է՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի (video) Վարչապետի մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է․ ԱԱԾ-ի Գևորիկը չի՞ կեղծ տեղեկություն տվողը․ Ալեքսանյան (video) «Իրեն գելխեղդի տեղ դրած Փաշինյանն այսօր դարձել է տուզիկ»․ Էդգար Ղազարյան (video) «Քացի կտան», խուճապի մեջ են, ու իրենց իրերը հավաքելու ժամանակը եկել է․ Դավիթ Ղազինյան (video) «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում խուզարկության մասով բողոքը բավարարվել է Հորս գերեզմանով եմ երդվում, էսքան ոստիկան տեսա, լացս եկավ, ինչի՞ են բերել, ու՞մ են վախացնում (video) ԳՀԽ-ն մերժելի է համարում ԵԽ-ում Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու հասցեին շինծու վերագրումները Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Անկեղծորեն ցավակցում եմ իրենց, մանավանդ Աննային։ Դարձյալ դիվահարվում ես․ Տեր Եփրեմ քահանա Զարգարյան Երկու ամիս է մնացել դիմացեք ու տեսեք՝ինչ է լինելու. ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնեց (video) Իսրայելա-ամերիկյան տապալված ռազմական պլանը․․․ Սամվել Կարապետյանի ռեյտինգը ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը. գիտի՝ ինչ է սպասվում․ Բազեյան (video) ՔԿ-ն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը․ «Փաստինֆո» Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ #ՈՒՂԻՂ․ ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿ դատարանի դիմաց․ ի՞նչ է սպասվում Սամվել Կարապետյանին (video) Հայտնվելու է այն դատավորը, ով վերջ կդնի Սամվել Կարապետյանի կալանքին.Կարապետյանի ներկայացուցիչ (video) Թրամփը կոչ է արել Հորմուզի նեղուցում գտնվող տանկերներին համարձակություն ցուցաբերեն Հայաստանի վերջնական կազմաքանդումը կանխելու համար 1-1.5 ամիս ժամանակ կա․ Սամվել Ֆարմանյան Պիտի պատասխան տաք ձեր ծաղրական տիկ-տոկյան վիդեոների համար․ Անուշ Պողոսյան (video) Իրանն ինտենսիվ ավիահարվածների է ենթարկվել, մերձավորարևելյան երկրներում բազաներ են թիրախավորվել ԱՀԱԶԱՆԳ․ Բժիշկներին տեռորի են ենթարկել, ինչպե՞ս են սպառնում․ բժիշկ Գևորգ Գևորգյան (video) Երեխուս բերնից կտրել, սարքել եմ էս ավտոտնակը, թող գումարի չափ ասեն, սեփականաշնորհենք, ոչ թե քանդեն (video) 45 տարեկանում հազիվ էս ավտոտնակն ունեմ, քանդում են, ու՞մ էր խանգարում․ Աջափնյակի բնակիչ (video) Իրանական ազգայնականությունն արդեն վաղուց նկատելիորեն սերտաճել է շիայական գաղափարախոսության հետ Մեսրոպ Մաշտոցը Ամարասում դպրոց է հիմնել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին․ Շարմազանովը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am