Ինչո՞ւ ՌԴ-ն իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար առաջին իսկ օրերից չօգտագործեց Հայաստանով անցնող ճանապարհը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունն իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար առաջին օրերից չի օգտագործել Հայաստանով անցնող երթուղին, պատասխանել է լոգիստիկ առումով այդ ժամանակ կոնկրետ հատվածի հետ աշխատելու ավելի շատ փորձ կար։ Եվ հիմա հայկական կողմից անցման հնարավորություններն արդեն օգտագործվել են, ինչի համար նաև շնորհակալ ենք մեր հայ ընկերներին և գործընկերներին․
«Այս ուղին նախկինում պարզապես չէր օգտագործվում, բայց միևնույն ժամանակ օգտագործվում էր Ադրբեջանի տարածքը հատող անցումը, որն օգտագործվում էր, հաշվի առնելով, որ արդեն իսկ փորձ կար։ Հենց որ առաջին լարվածությունն անցավ, սկսեցինք օգտագործել այն, այդ թվում՝ Հայաստանի տարածքով անցումը։
Մենք գիտենք, որ պատմականորեն երբեք չի եղել իրավիճակ, երբ հայ բարեկամներն ու գործընկերները մերժել են թույլատրել անցումը, երբ դա անհրաժեշտ է եղել մարդասիրական նպատակներով։ Կասկած չկար, որ ամեն ինչ կստացվի», -ընդգծել է Զախարովան։