Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովում արդեն կա «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնելու օրենքի նախագիծ»,- երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե Եկեղեցու և ժողովրդի կողքին է և հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու է իր ողջ ուժով։ Գործարարի այս հարցազրույցից ժամեր անց սկսվեց նրա տան խուզարկությունը, այնուհետև ձերբակալությունը, քրեական վարույթի նախաձեռնումը, գործընթացները դեռ շարունակվում են։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Ի հավելումն տեղի ունեցողի, առաջ բերվեց ՀԷՑ-ի ազգայնացման հարցը։

Ի՞նչ իրավական հիմքեր են դրվելու այս գործընթացի ներքո, արդյո՞ք սա փաստացի չի դառնալու գործարարից բիզնեսը խլելու գործընթաց:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ընդգծում է՝ ակնհայտ է, որ սա սեփականության իրավունքի նկատմամբ միջամտություն է, իսկ թե որքանով է այդ միջամտությունն իրավունքի խախտում, կախված է օրենքից։ «Եթե օրենքում այնպիսի մեծ փոխհատուցում նախատեսվի, որ իրականում արդարացի լինի, բնականաբար, դա խախտում չի լինի, բայց շատ կասկածում եմ, որովհետև գործ ունենք մարդկանց հետ, որոնք իրավական տրամաբանությունից հեռու են։ Այն երկրներում, որտեղ ազգայնացման գործիք է կիրառվում, որևէ բիզնես որևէ շահագրգռվածություն չի ունենա ներդրումներ անել։ Սա բիզնեսի ոսկե օրենք է։ Եթե պետությունը կարող է որևէ դեպքով իրեն թույլ տալ ազգայնացում, ուրեմն համարեք, որ միջազգային ներդրումներն ավարտվեցին։ Իհարկե, խոսքը չի վերաբերում թուրքական և ադրբեջանական կապիտալին, որը Նիկոլ Փաշինյանին պաշտպանում է։ Կարծում եմ՝ ազգայնացումից ինչ-որ ժամանակ հետո, եթե, իհարկե, նրան հաջողվի ամեն ինչ անել ու «մարսել», ՀԷՑ-ը հայտնվելու է թուրքական կամ ադրբեջանական կառավարման ներքո։ Դա ոչ թե չեմ բացառում, այլ հակառակն եմ բացառում։ Վստահ եմ՝ այդպես է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փաստաբանը։ Իսկ ազգայնացման կամ պետականացման գործընթացի ներքո ի՞նչ օրենքներ կամ օրենսդրական կարգավորումներ կարող է դնել գործող իշխանությունը։ «Քաղաքացիական օրենսգիրքը դրա հնարավորությունը նախատեսում է, միջազգային պրակտիկայում նույնպես որոշակի դեպքերում պետությունները չեն կարող զրկված լինել դրանից։ Այդ գործիքից պետությունները զրկված լինել չեն կարող, բայց հատուցումը պետք է լինի համարժեք և նախնական։ Եվ իրավականը մի կողմ՝ տնտեսական առումով ազգայնացումները միշտ բերում են բիզնեսի ներդրումների հետ կապված մեծ խնդիրների։ Միջազգային այն կառույցների գնահատականները, որոնք ինդեքսավորում են տնտեսությունը, միայն այդ փաստով կտրուկ փոխվելու են՝ ի վնաս Հայաստանի։ Նիկոլ Փաշինյանին, իհարկե, դա չի հետաքրքրում։ Հայ առաքելական եկեղեցու հազարամյա կառույցի դեմ այսպիսի ոգով կռիվ տվող անձի համար մեր քննարկելիք հարցը, կարծում եմ, երրորդական նշանակություն ունի»,-եզրափակեց Մելիքյանը։

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն, անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման հարցին, առաջարկում է նախ հասկանալ, թե ինչ է այն։ «Կարելի է ասել, որ դա եկամուտ չբերող համակարգ է և գտնվում է որոշակի սուբսիդավորման տակ։ Խնդիրը հետևյալն է, թե ո՞վ է այդ սուբսիդավորումն անում՝ պետությո՞ւնը, թե՞ մասնավոր անձը։ Մինչև հիմա դա անում է մասնավոր անձը՝ Սամվել Կարապետյանը, նա ահռելի ներդրումներ է անում ՀԷՑ-ի մեջ, որովհետև եթե անընդհատ չանես ներդրումներ այդ համակարգում, այն շատ արագ մաշվում է։ Դա ահռելի մեծ համակարգ էր՝ կառուցված Խորհրդային Միության կողմից, և այն անընդհատ թարմացման կարիք ունի։ Սամվել Կարապետյանը, վերցնելով այս համակարգը, բավականին լուրջ բարեգործություն է արել, որովհետև կա՛մ պիտի պետությունն իր գրպանից ծախսեր կատարեր մեր հարկերի հաշին, կա՛մ մասնավոր անձը դա պետք է վերցներ և իր գրպանից ծախսեր կատարեր։ Այնպես չէ, որ ՀԷՑ-ի ազգայնացմամբ ինչ-որ ֆինանսական վնաս են հասցնելու Սամվել Կարապետյանին, ընդհակառակը, կարելի է ասել՝ ինչ-որ առումով լավություն են անում։ Գործ ունենք այն աստիճանի անխելք, ոչ մասնագիտացված պետական համակարգի հետ, որը նույնիսկ չգիտի, թե ինչով է զբաղվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փորձագետը։ Հավելում է՝ եթե այս համակարգը, Աստված չանի, վերցնեն և ներդրումներ չանեն, այն շատ արագ կփլուզվի։ «Ընդամենը 1-2 տարի հետո համակարգը կանգ կառնի, այն տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջում։ Կամ՝ եթե փորձեն այն վաճառել ինչ-որ մեկին, այդ դեպքում գնորդը պահանջելու է, որպեսզի էլեկտրաէներգիայի գները բարձրացվեն, ու խոսքը չի լինելու 5, 6 կամ 10 տոկոս բարձրացման մասին։ Խոսքը լինելու է հիսուն տոկոսից մինչև կրկնակի թանկացման մասին, որպեսզի համակարգը դառնա եկամտաբեր։ Այս կարևորագույն համակարգի մասով բավականին լուրջ ռիսկեր են առաջացնում՝ զուտ իրենց քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, քանի որ այս մարդիկ, մեղմ ասած, դավաճաններ են։ Իրենց իշխանությունը, աթոռը պահելու համար գնում են այս համակարգի ոչնչացմանը։ Համակարգը եկամտաբեր չէ, համակարգը Սամվել Կարապետյանին եկամուտ չի բերում, բայց պահանջում է, որպեսզի նա ամեն տարի ներդրում անի այդ համակարգի մեջ»,-եզրափակում է Մանվելյանը։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն էլ սոցցանցի իր էջում ՀԷՑ-ի պետականացման հարցին անդրադառնալիս երեկ նշել էր, որ տեղի ունեցողն էներգետիկ, տնտեսական և ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում. «Ընկերության հնարավոր պետականացումը հանգեցնելու է Հայաստանում սակագների աճի։ Ինչպե՞ս է կառավարությունն իրականացնելու համակարգի պերմանենտ մոդեռնիզացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագիրը։ Իհարկե, միջազգային ինստիտուտներից վարկային միջոցների ներգրավման ճանապարհով։ Դա հանգեցնելու է պետական պարտքի աճին, որը սպասարկելու համար կառավարությունը ստիպված է լինելու բարձրացնել սակագները։ Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման համեստ ցուցանիշների, առևտրի ու ծառայությունների վրա խարսխված հակաինդուստրիալ տնտեսության, էլեկտրաէներգիայի արտահանման հետզհետե կրճատվող հնարավորությունների պայմաններում երկրի էներգետիկ համակարգը պարզապես ի վիճակի չէ դուրս գալ եկամտաբերության այնպիսի մակարդակի, որ սեփական ուժերով սպասարկի այդ վարկերը»։

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ռեժիմի քաղաքական հետապնդման «գործի» լսումը՝ «մասիվի» տխրահռչակ դատարանում Քննչականից գնում ենք Մասիվի դատարան. քննիչը հորս կալանքի միջնորդություն է ներկայացրել. Սամվել Հակոբյան Ռոմանոս Պետրոսյանը ոչ կրթությամբ, ոչ էլ մասնագիտական փորձով էլցանցերի հետ կապ չունի Կիևում պայթյուններ են որոտացել Ներքին գործերի նախարարը զայրացել է. մութ ամպեր են կուտակվել որոշ պաշտոնյաների գլխին Դատապարտելի է ՀՀ իշխանության՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար պայքարողների դեմ ճնշումը Հայաստանում շարունակվում են բռնաճնշումները․ Ռուսաստանի հայերի միություն Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդները վիճաբանել են 24-ամյա տղայի հետ և ծեծի ենթարկել նրան Հերթական խայտառակությունը. «Իմ քայլը» հիմնադրամն արդեն նաև հավատարմագրված «համալսարան» է Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստամբուլյան 3-րդ բանակցություններին Տեր Հայրը թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր. Տեր Մարկոս քահանա ԱՊՀ գլխավոր քարտուղարի արձագանքը՝ Բաքվի բոյկոտին Սարհատ Պետրոսյանը բարձրաձայնում է կանանց իրավունքներով զբաղվող անհատների ու կազմակերպությունների լռության մասին Արտակարգ դեպք՝ Սևանի փողոցում գործող սննդի կետում Բագրատ Սրբազանը հոգեպես, ֆիզիկապես ամուր է. հիշեցնում է՝ Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին ՔԿԾ պետը Սրբազանին ուղարկված օրհնված հացը զանցանք է համարել Կինը ապակե շշով հարվածել է ամուսնու գլխին․ նրան հոսպիտալացրել են Փաշինյանի կամակատարները այսօր ձերբակալել են հորս. Սամվել Հակոբյան Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային Ազգադավ ծրագրից հետո միգուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային երկիր․ Մաղաքիա քահանա Իշխանությունը հրաժարվում է Սրբազանի մասին ամբողջ ձայնագրությունները հրապարակել կամ փորձաքննել ՔՊ-ականների գործողությունները ՀԷՑ-ի նկատմամբ չունեն ոչ իրավական, ոչ էլ տնտեսական հիմնավորում. Մհեր Մելքոնյան Դժվարությունների առաջ ծնկե՞լ, թե՞ այդ դժվարությունները հերոսաբար հաղթահարել. Գարեգին Բ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am