Քրեական հեղինակությունների պաշտպանից մինչև Փաշինյանի «լյուբիմչիկ»․ ո՞վ է ԱԱԾ տնօրենի նոր պաշտոնակատարը. mediahub.am

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքից հեռացրեց իր կողմից նշանակված Ազգային անվտագության ծառայության չորրորդ պետին՝ Արմեն Աբազյանին, որն այս պաշտոնին էր նշանակվել 2020թ. նոյեմբերի 8-ին ու թերևս ամենաերկարը ծառայեց իր ղեկավարին:

Ըստ MediaHub-ին հասած տեղեկությունների՝ Փաշինյանի վոթսափյան հերթական նամակի պատճառը հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի շուրջ երեկվանից սկսած զարգացումներն են: Հիշեցնենք, որ Կարապետյանը երեկ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում իր աջակցությունն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն, և դա հունից հանել էր Նիկոլ Փաշինյանին: Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն ու իր խմբակը սկսեցին հոխորտալ ու սպառնալ Սամվել Կարապետյանին՝ ընդհուպ ՀԷՑ-ը պետականացնելուն հասան: Փաշինյանի հրապարակային պահանջից ժամեր անց հաջողվեց Սամվել Կարապետյանին ձերբակալել:

Ինչևէ, այս ամենի ֆոնին ԱԱԾ-ի աշխատանքը, ըստ մեզ հասած լուրերի, Փաշինյանին չի գոհացրել ու հերթական վոթսափյան մեսիջի պատճառ է դարձել:

Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանության առաջին օրերին ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արթուր Վանեցյանը, որն ընդամենը մեկ տարի պաշտոնավարեց, ապա, դեմ գնալով Փաշինյանի հակապետական քայլերին, հրաժարականի դիմում ներկայացրեց: Հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո էլ Վանեցյանը Փաշինյանին կանգառի կոչ արեց, պնդելով, որ նույն քաղաքականությունը շարունակելու դեպքում օրվա իշխանությունը պետությունը տանելու է կործանման:

Արթուր Վանեցյանին հաջորդեց Էդուարդ Մարտիրոսյանը, որը ևս մեկ տարի պաշտոնավարեց: Մարտիրոսյանից հետո ԱԱԾ տնօրենի պաշտոնն անցավ Արգիշտի Քյարամյանին, որն ընդամենը հինգ ամիս պաշտոնավարեց, ապա հեռացվեց պաշտոնից: Եվ Քյարամյանից հետո 2020թ. նոյեմբերի 8-ից ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Արմեն Աբազյանը:

Այժմ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

Իսկ ո՞վ է նա։ MediaHub-ը ներկայացնում է Սիմոնյանի անցած ճանապարհը։

2020 թվականի հունիսի 22-ից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված Անդրանիկ Սիմոնյանը 2021 թվականի մարտի 26-ից կատարում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պարտականությունները, ապա հինգ օր անց դարձել 2021թ. մարտի 31-ի ՀՀ նախագահի թիվ ՆՀ-55-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Թե ինչ ընթացակարգով և ինչպես էր կոչում չունեցող դատավորը հինգ օրում գնդապետ դարձել, որևէ կերպ պարզ չէ։ Զինվորական ուղի անցած և որևէ մարդու համար դա հասկանալի չէ։ Այնուամենայնիվ, Փաշինյանի հստակ որոշմամբ, Սիմոնյանը զբաղեցրեց այդ պաշտոնը։

Իսկ ո՞րն էր պատճառը, որ Սիմոնյանը կարողացել էր դառնալ Փաշինյանի «լյուբիմչիկը»։ Ըստ մեր տեղեկությունների՝ Սիմոնյանը միակն էր եղել դատավորներից, որ համաձայնել էր գործարքի գնալ օրվա իշխանության հետ և ցուցմունք տալ իր դատավոր եղած ժամանակահատվածում ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդազարյանի դեմ։ Իսկ Վարդազարյանից ազատվելու պատճառներ Փաշինյանը շատ ուներ, չէ՞ որ նա դժգոհ էր դատական համակարգից, և իր պահանջները չկատարելու պատճառով նա այդ ժամանակահատվածում դատավորներին «վնգստացող» էր որակում։

Ուստի օրենքը շրջանցելով՝ Սիմոնյանին կարողացան դատական համակարգից հասցնել ԱԱԾ, ինչո՞ւ օրենքը շրջանցելով, քանի որ ԱԱԾ-ի ու ոստիկանության մասին 2021-ին գործող օրենքը թույլ չէր տալիս «դրսից» մարդ նշանակել՝ վավերապայման, որը չկա դատախազության ու ՔԿ-ի համար։ Ուստի դատախազությունում կամ ՔԿ-ում տվյալ անձին պաշտոնի նշանակելով, հարցը լուծվում էր։

ԱԱԾ-ում օրենքի նման շրջանցումով հայտնված Սիմոնյանի մասին մամուլում բազմաթիվ են հրապարակումները։ Օրինակ, դատավոր եղած տարիներին նա վաղաժամկետ ազատել է Դիլիջանում 2016 թվականին տեղի ունեցած սպանության փորձի համար դատապարտված քրեական հեղինակություն Դ․ Հ․-ին։ Բացի այդ, 2025-ի տարեսկզբին մամուլը գրեց, որ Անդրանիկ Սիմոնյանը հավակնում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին։ Այդ պաշտոնին հասնելու համար Սիմոնյանը պատրաստվում էր ստանալ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ընդ որում՝ որոշել էր այն պաշտպանել ոչ թե ԵՊՀ-ում, այլ Սլավոնական համալսարանում, որտեղ փորձում էր պարտադրել իր կամքը։

Մասնավորապես, նախքան դոկտորականի պաշտպանությունը, անհրաժեշտ է, որ նախ հաստատվի դրա թեման։ Սակայն Ա. Սիմոնյանը հարկ չի համարել անձամբ ներկայանալ և պահանջել է, որ թեման հաստատվի առանց իր մասնակցության։

Վերոնշյալ հանգամանքները չեն խանգարել, որ Սիմոնյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ ստանա։ Եվ անվերապահորեն ծառայի Փաշինյանին:

Նարե Գնունի

դիտվել է 1512 անգամ
Լրահոս
Փաշինյանը ինձ թողել է առանց գործ․ ինձանից 2500 դոլար կաշառք պահաջեցին (video) Նիկոլը դպրոցում խայտառակ վատ էր սովորում, 2 բառ սկի հայերեն չէր կարողանում ասել․ Փաշինյանի ուսուցիչ (video) Խաղաղությունը գլխիդ կպնի․ վեց տարվա մեջ չորս պատերազմ ես բերել մեր գլխին․ քաղաքացի (video) Վախկո՛տ, կռիվ ունե՞ս մեզ հետ, տղամարդկություն ունեցի արի մեր հետ կռվի․ Ղազինյանը՝ Փաշինյանին (video) Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացում. ընդդիմության միասնական հանրահավաք և… (video) «Ինչ են նաև փորձելու անել տարբեր մաստերի նիկոլական քարոզիչները, բացի ձայները փոշիացնելուց». Տիգրան Քոչարյան «Հրապարակ». Հողի վեճ, մահափորձ ու երկար դատավարություն Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին #ՈՒՂԻՂ. «Ես ձեր թշնամի՞ն եմ». Պուտինը Փաշինյանի դիմաց մի հարց էլ է դրել. Հայկ Այվազյան (video) Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել․ մանրամասներ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում Հայաստան մատակարարվող ռուսական բենզինը կթանկանա՞ Վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Էրդողանի նախկին քաղաքական մրցակիցը դատապարտվել է շուրջ 1 տարվա ազատազրկման Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին Արցախի պատվիրակությունը քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հնարավորությունը Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-12 աստիճանով. եղանակի տեսություն Երևանում 62-ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Ահա սա է ԵՄ-ի իրական վերաբերմունքը Հայաստանի գործող կառավարիչների հանդեպ. Արմեն Աշոտյան Իրանի բանագնացները ցանկանում են գործարք կնքել. Վենս
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am