Քրեական հեղինակությունների պաշտպանից մինչև Փաշինյանի «լյուբիմչիկ»․ ո՞վ է ԱԱԾ տնօրենի նոր պաշտոնակատարը. mediahub.am

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքից հեռացրեց իր կողմից նշանակված Ազգային անվտագության ծառայության չորրորդ պետին՝ Արմեն Աբազյանին, որն այս պաշտոնին էր նշանակվել 2020թ. նոյեմբերի 8-ին ու թերևս ամենաերկարը ծառայեց իր ղեկավարին:

Ըստ MediaHub-ին հասած տեղեկությունների՝ Փաշինյանի վոթսափյան հերթական նամակի պատճառը հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի շուրջ երեկվանից սկսած զարգացումներն են: Հիշեցնենք, որ Կարապետյանը երեկ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում իր աջակցությունն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն, և դա հունից հանել էր Նիկոլ Փաշինյանին: Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն ու իր խմբակը սկսեցին հոխորտալ ու սպառնալ Սամվել Կարապետյանին՝ ընդհուպ ՀԷՑ-ը պետականացնելուն հասան: Փաշինյանի հրապարակային պահանջից ժամեր անց հաջողվեց Սամվել Կարապետյանին ձերբակալել:

Ինչևէ, այս ամենի ֆոնին ԱԱԾ-ի աշխատանքը, ըստ մեզ հասած լուրերի, Փաշինյանին չի գոհացրել ու հերթական վոթսափյան մեսիջի պատճառ է դարձել:

Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանության առաջին օրերին ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արթուր Վանեցյանը, որն ընդամենը մեկ տարի պաշտոնավարեց, ապա, դեմ գնալով Փաշինյանի հակապետական քայլերին, հրաժարականի դիմում ներկայացրեց: Հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո էլ Վանեցյանը Փաշինյանին կանգառի կոչ արեց, պնդելով, որ նույն քաղաքականությունը շարունակելու դեպքում օրվա իշխանությունը պետությունը տանելու է կործանման:

Արթուր Վանեցյանին հաջորդեց Էդուարդ Մարտիրոսյանը, որը ևս մեկ տարի պաշտոնավարեց: Մարտիրոսյանից հետո ԱԱԾ տնօրենի պաշտոնն անցավ Արգիշտի Քյարամյանին, որն ընդամենը հինգ ամիս պաշտոնավարեց, ապա հեռացվեց պաշտոնից: Եվ Քյարամյանից հետո 2020թ. նոյեմբերի 8-ից ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Արմեն Աբազյանը:

Այժմ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

Իսկ ո՞վ է նա։ MediaHub-ը ներկայացնում է Սիմոնյանի անցած ճանապարհը։

2020 թվականի հունիսի 22-ից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված Անդրանիկ Սիմոնյանը 2021 թվականի մարտի 26-ից կատարում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պարտականությունները, ապա հինգ օր անց դարձել 2021թ. մարտի 31-ի ՀՀ նախագահի թիվ ՆՀ-55-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Թե ինչ ընթացակարգով և ինչպես էր կոչում չունեցող դատավորը հինգ օրում գնդապետ դարձել, որևէ կերպ պարզ չէ։ Զինվորական ուղի անցած և որևէ մարդու համար դա հասկանալի չէ։ Այնուամենայնիվ, Փաշինյանի հստակ որոշմամբ, Սիմոնյանը զբաղեցրեց այդ պաշտոնը։

Իսկ ո՞րն էր պատճառը, որ Սիմոնյանը կարողացել էր դառնալ Փաշինյանի «լյուբիմչիկը»։ Ըստ մեր տեղեկությունների՝ Սիմոնյանը միակն էր եղել դատավորներից, որ համաձայնել էր գործարքի գնալ օրվա իշխանության հետ և ցուցմունք տալ իր դատավոր եղած ժամանակահատվածում ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդազարյանի դեմ։ Իսկ Վարդազարյանից ազատվելու պատճառներ Փաշինյանը շատ ուներ, չէ՞ որ նա դժգոհ էր դատական համակարգից, և իր պահանջները չկատարելու պատճառով նա այդ ժամանակահատվածում դատավորներին «վնգստացող» էր որակում։

Ուստի օրենքը շրջանցելով՝ Սիմոնյանին կարողացան դատական համակարգից հասցնել ԱԱԾ, ինչո՞ւ օրենքը շրջանցելով, քանի որ ԱԱԾ-ի ու ոստիկանության մասին 2021-ին գործող օրենքը թույլ չէր տալիս «դրսից» մարդ նշանակել՝ վավերապայման, որը չկա դատախազության ու ՔԿ-ի համար։ Ուստի դատախազությունում կամ ՔԿ-ում տվյալ անձին պաշտոնի նշանակելով, հարցը լուծվում էր։

ԱԱԾ-ում օրենքի նման շրջանցումով հայտնված Սիմոնյանի մասին մամուլում բազմաթիվ են հրապարակումները։ Օրինակ, դատավոր եղած տարիներին նա վաղաժամկետ ազատել է Դիլիջանում 2016 թվականին տեղի ունեցած սպանության փորձի համար դատապարտված քրեական հեղինակություն Դ․ Հ․-ին։ Բացի այդ, 2025-ի տարեսկզբին մամուլը գրեց, որ Անդրանիկ Սիմոնյանը հավակնում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին։ Այդ պաշտոնին հասնելու համար Սիմոնյանը պատրաստվում էր ստանալ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ընդ որում՝ որոշել էր այն պաշտպանել ոչ թե ԵՊՀ-ում, այլ Սլավոնական համալսարանում, որտեղ փորձում էր պարտադրել իր կամքը։

Մասնավորապես, նախքան դոկտորականի պաշտպանությունը, անհրաժեշտ է, որ նախ հաստատվի դրա թեման։ Սակայն Ա. Սիմոնյանը հարկ չի համարել անձամբ ներկայանալ և պահանջել է, որ թեման հաստատվի առանց իր մասնակցության։

Վերոնշյալ հանգամանքները չեն խանգարել, որ Սիմոնյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ ստանա։ Եվ անվերապահորեն ծառայի Փաշինյանին:

Նարե Գնունի

դիտվել է 1599 անգամ
Լրահոս
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում ու այրվել․ վիրավոր կա Հավատացյալներն աղոթել են հայրենիքի խաղաղության և Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի համար Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am