Սամվել Կարապետյանին տեղափոխեցին դատարան

Քիչ առաջ Քննչական կոմիտեից գործարար, բարերար Սամվել Կարապետյանին տեղափոխեցին դատարան, որտեղ պետք է քննեն նրա համար կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
Նշենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել՝ իբրև իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։ Կարապետյանը ներկայացված մեղադրանքը չի ընդունում, նրա նկատմամբ հետապնդումը պաշտպանության կողմը ապօրինի է գնահատում։