«Իրավունք». Սկանդալ ՔՊ-ում. ինչու Փաշինյանը «կատաղեց» Արայիկի ու Ռազի վրա

«Իրավունք» թերթը գրում է. «Շենգավիթի ՔՊ տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծած եւ կալանքի տակ հայտնված նույն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի անվան շուրջ աղմուկը ոչ միայն չի դադարում, այլ գնալով էլ ավելի ուշագրավ մանրամասներ են ջրի երես դուրս գալիս:

Ինչպես փոխանցում է «Իրավունք»-ի աղբյուրը, Ռազը «թռփոշացել» էր՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո: Վերջինս Ռազին այնքան է թեւ տվել, որ թուրը աջ ու ծախ կտրում էր՝ նշանակումներ էր անում, աշխատանքից հեռացնում՝ առանց հիմնավոր պատճառների եւ այլն: Բանը նույնիսկ հասել էր նրան, որ Շենգավիթի «ցարի բոգ» իրեն հռչակած Ռազի քայլերի մասին Արայիկ Հարությունյանը ստիպված էր լինում չզեկուցել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի «Մուրադը չկատաղեր»: Բայց, արի ու տես, որ Մուրադն էլ, այսինքն՝ Փաշինյանը, չգիտես ինչպես, իմանում է ու ավելի կատաղում, ընդ որում՝ ոչ միայն Ռազմիկի վրա, այլ նաեւ նրա հովանավոր Արայիկի:

Նույն աղբյուրի կարծիքով՝ Ռազմիկ Մկրտչյանի հրաժարական գրելու դիմումը եղել է հենց Նիկոլ Փաշինյանի հրահանգով: Սակայն, գնանք դեպքերի ակունքներ. գաղտնիք չէ, որ նույնիսկ ՔՊ-ի ներսում կա «թայֆա» ասվածը ու Ռազն Արայիկի «թայֆից» էր: Եվ նրա անպարտելիության զգացողությունն այն աստիճանի էր հասել, որ լինելով թաղապետ՝ իրեն իրավունք է վերապահել զանգել եւ, այսպես ասած, «օտչյոտ» պահանջել Շենգավիթի վերընտրված ՔՊ տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանից եւ մի երկու թարս ապտակ հասցրել՝ իբրեւ թե իրեն հայհոյելու համար: Դե ՔՊ-ական Տիգրանն էլ միամիտ տղա չի եղել ու նախապես հեռախոսի տեսախցիկը միացրած է գնացել՝ այդ ամենը ֆիքսելու համար: Ասում են, որ Ռազն այնքան բարկացած է եղել, որ Տիգրանին պահել է իր կամքին հակառակ՝ փակ սենյակում, որը եւս քրեական հոդված է:

Ի դեպ, իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Արայիկ Հարութունյանի օրերն էլ են հաշված. Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ կուլ չի տալիս այն, որ իր մեջքի հետեւում գործողություններ են եղել եւ այդ մասին իր աշխատակազմի ղեկավարն իրեն չի զեկուցել: Թե իրականում Նիկոլն ումից ինչ մուռ է հանում, այս օրերին ՔՊ-ում ամենաքննարկվող հարցն է, բայց այն, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ դեռ շատերին կզոհի նա՝ հանուն իր աթոռի, արդեն ակնհայտ է ու աներկբա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 2213 անգամ
Լրահոս
ՀՀ բնակչության առնվազն 70-80 տոկոսը փողն աշխատում է Ռուսաստանի հետ կապերի շնորհիվ. Քոչարյան Генерал КСИР Мохсен Резаи: кораблям США не место в Персидском заливе Մեր առաջարկը իսկական խաղաղությունն է, որը հակացուցված է Նիկոլ Փաշինյանի շահերին․ Ռոբերտ Քոչարյան Ես վստահ չեմ, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ. Ադրբեջանին ևս պետք են երաշխիքներ, որ ռևանշիզմ չի լինի. Քոչարյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իրանի նոր ճակատները կարող են ստանալ ռազմավարական միջանցքների հետ կապված գործողությունների ձեւ. թելեգրամ-ալիք Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իրանը հարձակվել է ամերիկյան տանկերի վրա Լիբանանի վրա իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 826-ի Հայ ժողովրդին պետք է հարաատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Քոչարյան Իրանական հասարակությունը արյան վրեժ է պահանջում Իրանը Ուկրաինան հայտարարել է «օրինական թիրախ»՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆոն դեր Լեյենին մեղադրել են երկակի ստանդարտների մեջ Օրբան․ Հունգարիան չի դառնա «ուկրաինական գաղութ» Վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են 15-ամյա աղջկա Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջ Համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող գործել առանց ռուսական նավթի․ Պեսկով Ճապոնիան դիտարկում է ուկրաինական անօդաչուների գնումը Իրանի դեսպանը հաստատել է Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անցումն արտոնելու որոշումը Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը ևս կփակվի. «Հրապարակ» Многие страны направят военные корабли в Ормузский пролив, чтобы он оставался открытым, безопасным и свободным. Дональд Трамп Ձյուն է տեղում Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վնասված մշակութային օբյեկտների մասին Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել այն անձը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին հայկական ֆիլմը Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am