Նախիջևանի հայկական գերեզմանատնից, որն Ադրբեջանը ոչնչացրել է, հայտնաբերվել են հայերեն տապանաքարեր

«Գեղարդ» վերլուծական․

Նախիջևանի հայկական Ողոհի կամ Աղահեցիկ գյուղն այժմ կոչվում է Ալահի[1] և մտնում է Օրդուբադի շրջանի Բիստի խոշորացված համայնքի մեջ։ Ողոհի գյուղանվան Աղահի տարբերակից բխել է բարբառային Ալահի ձևը, որն էլ ընկած է ադրբեջանցիների արտասանությամբ հնչող բառի հիմքում: Ասել է թե՝ «ադրբեջաներեն» անվան հիմքում ևս հայկական անունն է։ Ղևոնդ Ալիշանը գյուղանունը հիշատակում է նաև «Ալեաղու» կամ «Ղեամանի» ձևերով: 1870-ական թվականներին գյուղում ապրել է ավելի քան 30 հայ ընտանիք։

Ըստ 13-րդ դարի մի հարկացուցակի՝ Ողոհին Տաթևի վանքին 12 միավոր «դրամ» հարկ է վճարել։ 19-րդ դարի սկզբին Ողոհի են տեղափոխվել Իրանի Մաժանաբադ, Ղարադաղ և Սալմաստ բնակավայրերից գաղթած հայեր։ Սակայն 1989 թվականին հայերը ստիպված լքել են գյուղը։

Այս բնակավայրը հայտնի է եղել բնական հանքային աղբյուրներով։ Ալիշանը Ողոհիին կից արձանագրել է հանքային աղբյուր՝ թթուաջուր։ Գյուղը նշանավոր է եղել իր կամրջով, Սուրբ Ստեփանոս եկեղեցիով և Սուրբ Խաչ վանքով։ Ընդ որում՝ Ա․ Այվազյանը Նախիջևանի վիմագրական ժառանգությանը նվիրված իր գրքում նշում է, որ Սուրբ Խաչը եղել է վանական նշանավոր համալիր, որի ավերակների տեղում մինչև 19-րդ դարի կեսերը կանգուն եկեղեցի է եղել։ Սուրբ Խաչ վանքն, ըստ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում պահպանված արձանագրության, 17-րդ դարում ունեցել է ընդարձակ տարածքներ։ Գյուղի գերեզմանատնից, որն ադրբեջանցիները ոչնչացրել են, հայտնաբերվել են հայերեն վիմագիր տապանաքարեր։

Ողոհիցիներ այժմ ապրում են Երևանում, Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում և երազում են, որ կվերականգնվի պատմական արդարությունը, և իրենք կվերադառնան իրենց հարազատ գյուղը։

դիտվել է 810 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի․ «Հրապարակ» Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով. Սուրեն Սուրենյանց Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար Հերթական աճպարարությունը՝ ցույց տալու, թե իբր պետական պարտքը փոքրացել է. կրկես՝ բաց երկնքի տակ. Հովհաննես Ավետիսյան Ալի Լարիջանի. Պատերազմը հնարավոր չէ հաղթել մի քանի թվիթով Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն առ ոչինչ է․ Հայկ Դեմոյան Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակը եղել է Իսրայելի տված հարձակողական եւ պաշտպանական զենքերի շնորհիվ. թուրք վերլուծաբան Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Արդյունքը՝ թրքացում ու ստրկացում..․ Գեղամ Մանուկյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո» Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am