Ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը գրում է․
«Վերջին օրերին Իրանում ձերբակալվել են բազմաթիվ լրտեսներ ու դիվերսանտներ, որոնք երկրի ներսում իրականացնում էին ահաբեկչական գործողություններ՝ փոքր և միջին չափսի կամիկաձե ԱԹՍ-ների, ինչպես նաև պայթեցումների միջոցով։ Կասկած չկա, որ հետաքննության և հարցաքննությունների ընթացքում բացահայտվելու է ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների ներգրավվածությունն այդ գործողություններից շատերում։ Արդեն իսկ բաց աղբյուրներում առկա են տեղեկություններ, որ բազմաթիվ ԱԹՍ-ներ հարվածում են Իրանի հյուսիսային շրջաններին հենց Ադրբեջանից (հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ)։
Ամբողջ հարցն այն է, թե երբ և ինչպես Իրանը կպատասխանի Ադրբեջանին և Թուրքիային՝ շուտո՞վ, թե՞ Իսրայելի հետ պատերազմելուց հետո՝ առավել հարմար պահին։ Ամեն դեպքում, այդ պատասխանը կներառի Հայաստանի հետ իրական ռազմավարական դաշինքի հաստատում և էական ռազմական աջակցության ապահովում։
Իսկ բոլոր նրանց, ում արևմտյան քարոզչությունը համոզել է, թե Իրանն արդեն տանուլ է տվել, խորհուրդ կտամ զերծ մնալ հապշտապ եզրակացություններից. պատերազմը դեռ նոր է սկսվում… (այդ մասին ավելի մանրամասն խոսել եմ վերջին հարցազրույցումս. հղումը՝ երկրորդ մեկնաբանության մեջ)»։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը