Իրանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Թել Նոֆի ավիաբազա: Պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի ուղեկցությամբ նա հանդիպել է զինվորական անձնակազմի և հրամանատարական կազմի հետ, հայտնում է cursorinfo.co.il կայքը:
Իր խոսքում Նեթանյահուն ընդգծել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կարևոր դերը ներկայիս գործողության մեջ։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը։ Սա փոխում է արշավի ամբողջ ընթացքը», — ասել է նա։
Իսրայելի ղեկավարի խոսքով՝ հարվածները հասցվում են «բացառապես» Իրանի ռազմական թիրախներին։
Նա շեշտել է, որ իսրայելական բանակի գործողությունները մոտեցնում են երկու հիմնական նպատակների իրականացումը՝ «միջուկային և հրթիռային սպառնալիքների ոչնչացումը… Մենք հաղթանակի ճանապարհին ենք։ Եվ սա հնարավոր դարձավ մեր հերոս օդաչուների շնորհիվ… Ես ողջունում եմ ձեզ, Իսրայելի բոլոր քաղաքացիները ողջունում են ձեզ», — ասել է Նեթանյահուն։
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը