Արամ Զաքարյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն․ Հետք

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանը 2025թ․ հունիսի 20-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին հայտնում է Հետք-ը։

Նախկին պաշտոնյային պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Արամ Զաքարյանն այդ պաշտոնում նշանակվել է 2016թ․ հոկտեմբերի 12-ին և պաշտոնից ազատվել 2018թ․ հուլիսի 12-ին։

Թե Գլխավոր դատախազությունն Արամ Զաքարյանին պատկանող որ գույքերը կամ ինչ չափի դրամական միջոցներ է դիտարկում ապօրինի, առայժմ հայտնի չէ։ Այս փուլում Դատախազությունը տեղեկությունը չի հանրայնացնում՝ պատճառաբանելով, որ շահագրգիռ կողմը, ծանոթանալով իրականացված ուսումնասիրության նյութերին, կարող է ներկայացնել ապացույցներ, դիրքորոշում, ինչը հնարավոր է փոփոխություն առաջացնի ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի ցանկում։

Նշենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է նաև Արամ Զաքարյանին առնչվող քրեական գործ։ Նախկին պաշտոնյան մեղադրվում է այն բանի համար, որ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետին հրահանգել է հիշյալ պայմանագրերի հիման վրա տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ՝ իրեն տալով հափշտակված գումարներից ամսական մասնաբաժին՝ երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի:

Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի պահպանության բաժանմունքի հաշվեհամարին փաստացի փոխանցման ենթակա, սակայն առանձին տնտեսվարող սուբյեկտներից նույն բաժանմունքի ջոկի հրամանատարի միջոցով առձեռն ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 17 մլն 639 հազ․ դրամ գումարից Արամ Զաքարյանի կողմից փաստացի յուրացվել է 18.000 ԱՄՆ դոլարին համարժեք` 8 մլն 679 հազ․ դրամ։

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Գազայի հատվածում առնվազն 650 000 երեխա սովահար է Մոսկվայի կենտրոնում տեղացել է տեղումների ամսական նորմայի շուրջ 25%-ը ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր Հայաստանին անվտանգության երաշխիքների չի տալու․ քաղաքագետ Ազգերը հաջողության են հասնում, եթե նրանց առաջնորդում են անհատները և ոչ երբեք պատահականությունները Ակնկալում ենք, որ ՄԻՊ֊ը կպահի անկախության և պաշտպանության բարձր նշաձող. Փաստաբանների պալատ Քնապարկը, ծածկոցը և ջրով շիշը՝ հասարակական կարգի սպառնալիք. Արցախցիների պաշտպանության խորհուրդ Արման Բաբաջանյանը՝ դատարանի վճռով զրպարտիչ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ քաջալերող. Լ. Գալստյան Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց Իրանը չի դադարեցրել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Հանրահավաքից հետո նախատեսված խաղաղ երթը ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել․ Ապրես Մարգարյան ՀՀ իշխանությունը պատրաստակամություն է հայտնել բանակցել 12 կետից միայն մեկի շուրջ․ Աշոտ Ավանեսյան Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Մի խումբ արցախցիներ նստացույց սկսեցին Ազատության հրապարակում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր Հանրահավաքին ընդառաջ արցախցիներին իսկապես հրավիրել են ոստիկանություն. Արտակ Մկրտչյան The Telegraph. Թրամփի միջնորդությամբ Ուկրաինայից կարող են պահանջել տարածքային զիջումներ ՔՊ-ականներ իրենց մեջտեղից ճղում Գեներալ Մանվել Գրիգորյանի տան մոտի տեղադրված շլագբաումի համար . բա հիմա իրանց մեջտեղից ճղող ՔՊ-ականները ու՞ր են. Չախոյան Ֆիդայիններին օգնելը նախկինում հայապահպանություն էր, իսկ հիմա քաղաքականությո՞ւն. ամերիկահայ մտավորականն ընդգծում է՝ մեր հոգեւոր հայրերը միշտ էլ մասնակցել են պատերազմին Առնվազն երկու պատերազմների մասնակից եմ և վախենալու բան չկա. Բաղունցը՝ իշխանությունների բռնաճնշումների մասին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հանրահավաքի օրը հուլիսի 12-ն ընտրելը մեծ խորհուրդ ունի․ այս օրը ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը հայտարարել է Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին Գեղամ Ստեփանյան. «Հանրահավաքը կոչված է բարձրաձայնելու այն խնդիրները, որոնք ՀՀ կառավարությունը շարունակում է անտեսել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովեփյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան խմբակցությունից Գևորգ Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am