Մինասյանի հետ կապված ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան

Դատախազը 2025 թվականի հունիսի 5-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: 
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում դատախազը 2024 թվականի օգոստոսի 6-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:


Քրեական վարույթով հիմնավորվել ու հաստատվել է, որ Ա.Ա.-ն Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի և նրա կողմից վստահված անձ Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ կատարել է փողերի լվացում՝ ձեռք է բերել, օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք:

Մասնավորապես՝ Մ.Մ.-ն, 2013 թվականի մարտի 9-ից մինչև 2018 թվականը զբաղեցնելով Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, 2014 թվականից մինչև 2018 թվականը՝ Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում Հայաստանի դեսպանի, 2017-2018 թվականներին՝ Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը, 2013 թվականի ընթացքում օգտագործելով դեսպանի պաշտոնի հեղինակությունը, ՀՀ իշխանությունների հետ ունեցած կապերը, ինչպես անձամբ, այնպես էլ իր կողմից վստահված անձ Լ.Ա.-ի միջոցով բանակցություններ է վարել Ա.Ա.-ի հետ, Ա.Ա.-ի միջոցով՝ «Ն.Կ. Ռոսնեֆտ» ընկերության  (այսուհետ՝ Ընկերություն) իրավասու անձանց հետ՝ Ընկերության՝ հայկական շուկա մուտքն առանց խոչընդոտների ապահովելու, ընկերության կողմից մատակարարվելիք նավթամթերքի իրացման ծավալներն ապահովելու և շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելու վերաբերյալ (մանրամասները՝ այստեղ):

Մ.Մ.-ն, շահադիտական նպատակներով օգտագործելով իր պաշտոններից բխող ազդեցությունը, ՀՀ նախագահի ընտանիքի անդամ լինելու գործոնն ու դրանով պայմանավորված ազդեցությունը, վերոնշյալ գործընթացն ապահովելու նպատակով, նույն անձանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Ընկերության մուտքը հայկական շուկա ապահովելու դեպքում ձեռք բերել դրա 22% բաժնեմասը: Ստանալով համաձայնություն՝ Մ.Մ.-ն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ.Ս.-ի, ինչպես նաև ՀՀ նավթամթերքի շուկայում գործունեություն իրականացնող համապատասխան կազմակերպությունների միջոցով նպաստել է Հայաստանի Հանրապետությունում ընկերության հիմնադրմանը: 

Ինչպես Ընկերության, այնպես էլ ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվել է «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունը: Այնուհետև, պայմանավորվածության շրջանակներում Լ.Ա.-ն Շոտլանդիայում հիմնադրել է «OIL TECHNO LP» ընկերությունը, որի 66% բաժնեմասը փաստացի պատկանել են Մ.Մ.-ին, իսկ 34%-ը՝ Ա.Ա.-ին: 
«OIL TECHNO LP» ընկերությունը դարձել է Լյուքսեմբուրգում հաշվառված «Ռոսնեֆտ Տեխնո Էս Էյ» կազմակերպության («Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնետեր) 33% բաժնետերը, ինչի արդյունքում Մ.Մ.-ին փաստացի պատկանել է «Ռոսնեֆտ Տեխնո Էս Էյ» կազմակերպության՝ առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ 22% բաժնեմասը, իսկ Ա.Ա.-ին՝ 11% բաժնեմասը: Նշված գործընթացն ավարտին հասցնելուց հետո Մ.Մ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ իր կողմից վստահված անձ Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ընկերության կառավարմանը:

2016 թվականի մարտի 11-ին «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունը բաշխել է շահաբաժին, որը հայկական կողմի համար կազմել է 4 միլիոն 455 հազար ԱՄՆ դոլար: Այդ կապակցությամբ Մ.Մ.-ն, Լ.Ա.-ի և Ա.Ա.-ի հետ նախապես ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում, 2016 թվականի մարտի 11-ին Լ.Ա.-ի միջոցով «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունից ստացել է 1 միլիարդ 419 միլիոն 883 հազար դրամին համարժեք 2 միլիոն 894 հազար ԱՄՆ դոլար շահաբաժին, իսկ Ա.Ա.-ն՝ 1 միլիոն 561 հազար ԱՄՆ դոլար շահաբաժին։
Այնուհետև, Լ.Ա.-ի և Ա.Ա.-ի միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին կնքվել է պայմանագիր, իսկ 2018 թվականի փետրվարի 2-ին՝ համաձայնագիր, որոնց հիման վրա 2 միլիարդ 411 միլիոն 550 հազար դրամին համարժեք 5 միլիոն ԱՄՆ դոլարով Ա.Ա.-ն ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ Լ.Ա.-ի անվամբ գրանցված, սակայն Մ.Մ.-ին փաստացի պատկանող՝ «OIL TECHNO LP» ընկերության 66 տոկոս բաժնեմասը՝ արդյունքում դառնալով «OIL TECHNO LP» կազմակերպության 100% բաժնետեր:

Մ.Մ.-ն, գիտակցելով նշված գործարքներից 2 միլիոն 894 հազար և 5 միլիոն ԱՄՆ դոլար գումարների՝ հանցավոր գործունեության արդյունքում ստացված լինելը, վերջնարդյունքում Լ.Ա.-ի միջոցով 2016 թվականի մարտի 11-ին, 2017 թվականի դեկտեմբերի 27-ին և 2018 թվականի փետրվարին մաս-մաս ստացել է նշված գումարները:
Ա.Ա.-ն, տիրապետելով արդեն իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ «OIL TECHNO LP» կազմակերպության 100% բաժնեմասերը, գիտակցելով դրանց՝ հանցավոր ճանապարհով ստացված լինելու մասին, հանդիսանալով դրանց միջոցով հայկական շուկա մուտք գործած ընկերության արդեն 33% բաժնետեր, 2019 թվականի դեկտեմբերի 27-ին 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլարով «OIL TECHNO LP» կազմակերպության 100% բաժնեմասերը վաճառել է այլ կազմակերպության և 2020 թվականի հունվարի 31-ին ամբողջությամբ ստացել 3 միլիարդ 457 միլիոն 406 հազար դրամին համարժեք 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլար: Այնուհետև, նշված գումարը նախ փոխանցվել է «OIL TECHNO LP» կազմակերպության՝ բանկերից մեկում գործող հաշվին, որից 1 միլիոն ԱՄՆ դոլարը՝ «Օյլ Տեխնո» ՓԲ ընկերության հաշվին՝ այն ձևակերպելով որպես փոխառություն՝ վերջնարդյունքում օժանդակելով, որպեսզի Մ.Մ.-ն և Լ.Ա.-ն խուսափեն քրեական պատասխանատվությունից: 

Այսպիսով, Ա.Ա.-ն, Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է փողերի լվացում՝ փոխանցել է, ձեռք բերել, օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր 3 միլիարդ 457 միլիոն 406 հազար դրամին համարժեք 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույք:
Դատախազը 2025 թվականի հունիսի 5-ին հաստատել է Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան: 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am