Մինասյանի հետ կապված ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան

Դատախազը 2025 թվականի հունիսի 5-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: 
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում դատախազը 2024 թվականի օգոստոսի 6-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:


Քրեական վարույթով հիմնավորվել ու հաստատվել է, որ Ա.Ա.-ն Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի և նրա կողմից վստահված անձ Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ կատարել է փողերի լվացում՝ ձեռք է բերել, օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք:

Մասնավորապես՝ Մ.Մ.-ն, 2013 թվականի մարտի 9-ից մինչև 2018 թվականը զբաղեցնելով Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, 2014 թվականից մինչև 2018 թվականը՝ Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում Հայաստանի դեսպանի, 2017-2018 թվականներին՝ Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը, 2013 թվականի ընթացքում օգտագործելով դեսպանի պաշտոնի հեղինակությունը, ՀՀ իշխանությունների հետ ունեցած կապերը, ինչպես անձամբ, այնպես էլ իր կողմից վստահված անձ Լ.Ա.-ի միջոցով բանակցություններ է վարել Ա.Ա.-ի հետ, Ա.Ա.-ի միջոցով՝ «Ն.Կ. Ռոսնեֆտ» ընկերության  (այսուհետ՝ Ընկերություն) իրավասու անձանց հետ՝ Ընկերության՝ հայկական շուկա մուտքն առանց խոչընդոտների ապահովելու, ընկերության կողմից մատակարարվելիք նավթամթերքի իրացման ծավալներն ապահովելու և շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելու վերաբերյալ (մանրամասները՝ այստեղ):

Մ.Մ.-ն, շահադիտական նպատակներով օգտագործելով իր պաշտոններից բխող ազդեցությունը, ՀՀ նախագահի ընտանիքի անդամ լինելու գործոնն ու դրանով պայմանավորված ազդեցությունը, վերոնշյալ գործընթացն ապահովելու նպատակով, նույն անձանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Ընկերության մուտքը հայկական շուկա ապահովելու դեպքում ձեռք բերել դրա 22% բաժնեմասը: Ստանալով համաձայնություն՝ Մ.Մ.-ն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ.Ս.-ի, ինչպես նաև ՀՀ նավթամթերքի շուկայում գործունեություն իրականացնող համապատասխան կազմակերպությունների միջոցով նպաստել է Հայաստանի Հանրապետությունում ընկերության հիմնադրմանը: 

Ինչպես Ընկերության, այնպես էլ ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվել է «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունը: Այնուհետև, պայմանավորվածության շրջանակներում Լ.Ա.-ն Շոտլանդիայում հիմնադրել է «OIL TECHNO LP» ընկերությունը, որի 66% բաժնեմասը փաստացի պատկանել են Մ.Մ.-ին, իսկ 34%-ը՝ Ա.Ա.-ին: 
«OIL TECHNO LP» ընկերությունը դարձել է Լյուքսեմբուրգում հաշվառված «Ռոսնեֆտ Տեխնո Էս Էյ» կազմակերպության («Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնետեր) 33% բաժնետերը, ինչի արդյունքում Մ.Մ.-ին փաստացի պատկանել է «Ռոսնեֆտ Տեխնո Էս Էյ» կազմակերպության՝ առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ 22% բաժնեմասը, իսկ Ա.Ա.-ին՝ 11% բաժնեմասը: Նշված գործընթացն ավարտին հասցնելուց հետո Մ.Մ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ իր կողմից վստահված անձ Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ընկերության կառավարմանը:

2016 թվականի մարտի 11-ին «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունը բաշխել է շահաբաժին, որը հայկական կողմի համար կազմել է 4 միլիոն 455 հազար ԱՄՆ դոլար: Այդ կապակցությամբ Մ.Մ.-ն, Լ.Ա.-ի և Ա.Ա.-ի հետ նախապես ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում, 2016 թվականի մարտի 11-ին Լ.Ա.-ի միջոցով «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունից ստացել է 1 միլիարդ 419 միլիոն 883 հազար դրամին համարժեք 2 միլիոն 894 հազար ԱՄՆ դոլար շահաբաժին, իսկ Ա.Ա.-ն՝ 1 միլիոն 561 հազար ԱՄՆ դոլար շահաբաժին։
Այնուհետև, Լ.Ա.-ի և Ա.Ա.-ի միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին կնքվել է պայմանագիր, իսկ 2018 թվականի փետրվարի 2-ին՝ համաձայնագիր, որոնց հիման վրա 2 միլիարդ 411 միլիոն 550 հազար դրամին համարժեք 5 միլիոն ԱՄՆ դոլարով Ա.Ա.-ն ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ Լ.Ա.-ի անվամբ գրանցված, սակայն Մ.Մ.-ին փաստացի պատկանող՝ «OIL TECHNO LP» ընկերության 66 տոկոս բաժնեմասը՝ արդյունքում դառնալով «OIL TECHNO LP» կազմակերպության 100% բաժնետեր:

Մ.Մ.-ն, գիտակցելով նշված գործարքներից 2 միլիոն 894 հազար և 5 միլիոն ԱՄՆ դոլար գումարների՝ հանցավոր գործունեության արդյունքում ստացված լինելը, վերջնարդյունքում Լ.Ա.-ի միջոցով 2016 թվականի մարտի 11-ին, 2017 թվականի դեկտեմբերի 27-ին և 2018 թվականի փետրվարին մաս-մաս ստացել է նշված գումարները:
Ա.Ա.-ն, տիրապետելով արդեն իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ «OIL TECHNO LP» կազմակերպության 100% բաժնեմասերը, գիտակցելով դրանց՝ հանցավոր ճանապարհով ստացված լինելու մասին, հանդիսանալով դրանց միջոցով հայկական շուկա մուտք գործած ընկերության արդեն 33% բաժնետեր, 2019 թվականի դեկտեմբերի 27-ին 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլարով «OIL TECHNO LP» կազմակերպության 100% բաժնեմասերը վաճառել է այլ կազմակերպության և 2020 թվականի հունվարի 31-ին ամբողջությամբ ստացել 3 միլիարդ 457 միլիոն 406 հազար դրամին համարժեք 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլար: Այնուհետև, նշված գումարը նախ փոխանցվել է «OIL TECHNO LP» կազմակերպության՝ բանկերից մեկում գործող հաշվին, որից 1 միլիոն ԱՄՆ դոլարը՝ «Օյլ Տեխնո» ՓԲ ընկերության հաշվին՝ այն ձևակերպելով որպես փոխառություն՝ վերջնարդյունքում օժանդակելով, որպեսզի Մ.Մ.-ն և Լ.Ա.-ն խուսափեն քրեական պատասխանատվությունից: 

Այսպիսով, Ա.Ա.-ն, Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է փողերի լվացում՝ փոխանցել է, ձեռք բերել, օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր 3 միլիարդ 457 միլիոն 406 հազար դրամին համարժեք 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույք:
Դատախազը 2025 թվականի հունիսի 5-ին հաստատել է Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան: 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար Ռուսաստանին դուրս են մղում Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացից. Վասիլի Կոլտաշով Ի՞նչ է նշանակում 100 տարով այս կամ այն ուժային կենտրոնը գա կանգնի, ինչու՞, ո՞ր իրավունքով ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է սկսել Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Մերցը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Թրամփի մաքսատուրքերի առթիվ Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ վստահ եմ՝ գալու է մի օր, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը. Արթուր Վանեցյան ԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ Մոսկվայում այնպիսի հորդառատ անձրև է տեղացել, որը փողոցները գետերի են վերածվել Ո՞վ է Բարսելոնայի` հայկական արմատներով նոր ֆուտբոլիստը Մենք հիմա լիովին անօգնական ենք ադրբեջանական կամ թուրքական հարձակման առջև. Արթուր Խաչիկյան Կա՛մ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնավարման ժամկետը չի լրացել, կա՛մ ԵՊՀ ռեկտորը հովանավորչություն է իրականացրել. Աբաջյան Փաշինյանը փնտրում է նոր կաթողիկոսի թեկնածու․ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Ծաղկավաճառները միլիոնավոր վնասներ են կրել. Ծաղիկները նետեցին Երեւան-Էջմիածին մայրուղու վրա, դրանք հավաքեցին պարեկները Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Դատարանները անհապաղ դատական նիստ պետք է հրավիրեն, փոխարինեն Լիանա Հարությունյանի խափանման միջոցը Եթե միջանցք է տալու, ապա այս ներքաղաքական «ռասկլադով» տալու է և ոչ մեկը ոչինչ չի անելու․ Հակոբյան Սահմանազատումից հետո Հայաստանի տարածքից «կտրե՞լ են»․ փոխվարչապետի մեկնաբանությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am