Շատ կոնկրետ նմանություններ ենք տեսնում Թուրքիայի որդեգրած մեթոդների հետ. Մելքոնյանը բացահայտում է

«Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ընթացքում թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը բարձրացրեց մի շարք կարևոր հարցադրումներ՝ կապված Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականության դեմ իշխանության կողմից սկսված քննադատությունների և գործողությունների հետ։


Նրա խոսքով՝ ծագում է հիմնավոր կասկած, որ եկեղեցու դեմ ընթացող այս արշավը կարող է լինել Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերին համահունչ կամ նույնիսկ դրանց մաս։ «Արդյոք այս ամենը նպաստում է թուրք-ադրբեջանական քաղաքական նպատակներին։ Արդյոք սա այդ ծրագրերի մի մասն է։ Այս հարցերը լուրջ են և արժանի են ուշադրության»,– ասաց Մելքոնյանը։

Թուրքագետը ներկայացրեց փաստեր, որոնք իր կարծիքով ամրապնդում են այդ կասկածները. մասնավորապես՝ Թուրքիայում գոյություն ունեցող անվտանգային հայեցակարգերն ու դոկտրինները բացահայտ կերպով Հայ Առաքելական եկեղեցին համարում են պետական թիրախ՝ նշելով չորս պատճառ․
    1.    Ազգապահպան դերակատարություն,
    2.    Ինքնության ձևավորման կարևոր գործառույթ,
    3.    Ցանցային կառուցվածք և տարածվածություն աշխարհում,
    4.    Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եկեղեցու ակտիվ գործունեություն։

Մելքոնյանը նշեց, որ այս պատճառներով Թուրքիան մշտապես որդեգրել է քաղաքականություն՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու հեղինակազրկմանը։ Այս քաղաքականության գործիքներից են հակադիր խմբերի ստեղծումը, եկեղեցու դեմ ներքին բախումների հրահրումը, հակաարշավների իրականացումը։

«Եթե վերլուծում ենք, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանի ներսում եկեղեցու դեմ, շատ կոնկրետ նմանություններ ենք տեսնում Թուրքիայի որդեգրած մեթոդների հետ։ Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,– ընդգծեց Մելքոնյանը։

Նա հավելեց, որ իշխանության կողմից հնչած պատասխանները՝ թե այս ամենը կապ չունի արտաքին գործոնների հետ, բավարար և համոզիչ չեն։ «Ես պարզապես ներկայացնում եմ փաստերը։ Ամեն ոք կարող է իր եզրակացությունը անել՝ արդյոք այսօր կատարվողը համահունչ է թուրք-ադրբեջանական քաղաքականությանը, թե ոչ»,– եզրափակեց նա։

 

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ռեժիմի քաղաքական հետապնդման «գործի» լսումը՝ «մասիվի» տխրահռչակ դատարանում Քննչականից գնում ենք Մասիվի դատարան. քննիչը հորս կալանքի միջնորդություն է ներկայացրել. Սամվել Հակոբյան Ռոմանոս Պետրոսյանը ոչ կրթությամբ, ոչ էլ մասնագիտական փորձով էլցանցերի հետ կապ չունի Կիևում պայթյուններ են որոտացել Ներքին գործերի նախարարը զայրացել է. մութ ամպեր են կուտակվել որոշ պաշտոնյաների գլխին Դատապարտելի է ՀՀ իշխանության՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար պայքարողների դեմ ճնշումը Հայաստանում շարունակվում են բռնաճնշումները․ Ռուսաստանի հայերի միություն Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդները վիճաբանել են 24-ամյա տղայի հետ և ծեծի ենթարկել նրան Հերթական խայտառակությունը. «Իմ քայլը» հիմնադրամն արդեն նաև հավատարմագրված «համալսարան» է Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստամբուլյան 3-րդ բանակցություններին Տեր Հայրը թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր. Տեր Մարկոս քահանա ԱՊՀ գլխավոր քարտուղարի արձագանքը՝ Բաքվի բոյկոտին Սարհատ Պետրոսյանը բարձրաձայնում է կանանց իրավունքներով զբաղվող անհատների ու կազմակերպությունների լռության մասին Արտակարգ դեպք՝ Սևանի փողոցում գործող սննդի կետում Բագրատ Սրբազանը հոգեպես, ֆիզիկապես ամուր է. հիշեցնում է՝ Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին ՔԿԾ պետը Սրբազանին ուղարկված օրհնված հացը զանցանք է համարել Կինը ապակե շշով հարվածել է ամուսնու գլխին․ նրան հոսպիտալացրել են Փաշինյանի կամակատարները այսօր ձերբակալել են հորս. Սամվել Հակոբյան Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային Ազգադավ ծրագրից հետո միգուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային երկիր․ Մաղաքիա քահանա Իշխանությունը հրաժարվում է Սրբազանի մասին ամբողջ ձայնագրությունները հրապարակել կամ փորձաքննել ՔՊ-ականների գործողությունները ՀԷՑ-ի նկատմամբ չունեն ոչ իրավական, ոչ էլ տնտեսական հիմնավորում. Մհեր Մելքոնյան Դժվարությունների առաջ ծնկե՞լ, թե՞ այդ դժվարությունները հերոսաբար հաղթահարել. Գարեգին Բ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am