ՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայությունների. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պահպանում է պատրաստակամությունը` անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման համար։

 «Ռուսաստանը պահպանում է անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցելու իր պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվան դատապարտում է Մերձավոր Արևելքում լարվածության սրման հանգեցրած գործողությունները։

Հարցին, թե ինչպես է Կրեմլը արձագանքում Նեթանյահուի այն հայտարարությանը, թե Իսրայելի կողմից իրականացվող գործողությունն իբր կարող է հանգեցնել իշխանափոխության Իրանում, Պեսկովը պատասխանել է.

 «Իհարկե, մենք տեսել, լսել և կարդացել ենք այդ հայտարարությունը։ Սա մեկ։ Դուք գիտեք, որ մենք դատապարտում ենք այն գործողությունները, որոնք հանգեցրել են տարածաշրջանում լարվածության այսքան վտանգավոր սրման»։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը կապի մեջ է Իսրայելի և Իրանի հետ և ուշադրություն է հրավիրում ռուսների անվտանգությանը սպառնացող գործողություններից խուսափելու անհրաժեշտության վրա։

«Համապատասխան խողովակներով շփում է իրականացվում հակամարտող երկրների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ուշադրություն է հրավիրվում ՌԴ քաղաքացիների առողջությանը և կյանքին սպառնացող գործողություններից խուսափելու անհրաժեշտության վրա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը հայտնել է, որ ռուսաստանցիների մի մասը Իրանը լքել է Ադրբեջանի տարածքով։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Գևորգ Պապոյանը Հակակոռուպցիոն կոմիտե է դիմել․«Հրապարակ» Փաշինյանի թիմը հաջորդ շաբաթ Պետրոսյանի հետ պետք է իր աշխատանքը սկսի ՀԷՑ-ում․ «Ժողովուրդ» ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ» Նախընտրական պայքար չկա․ «Հրապարակ» Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ռեժիմի քաղաքական հետապնդման «գործի» լսումը՝ «մասիվի» տխրահռչակ դատարանում Քննչականից գնում ենք Մասիվի դատարան. քննիչը հորս կալանքի միջնորդություն է ներկայացրել. Սամվել Հակոբյան Ռոմանոս Պետրոսյանը ոչ կրթությամբ, ոչ էլ մասնագիտական փորձով էլցանցերի հետ կապ չունի Կիևում պայթյուններ են որոտացել Ներքին գործերի նախարարը զայրացել է. մութ ամպեր են կուտակվել որոշ պաշտոնյաների գլխին Դատապարտելի է ՀՀ իշխանության՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար պայքարողների դեմ ճնշումը Հայաստանում շարունակվում են բռնաճնշումները․ Ռուսաստանի հայերի միություն Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդները վիճաբանել են 24-ամյա տղայի հետ և ծեծի ենթարկել նրան Հերթական խայտառակությունը. «Իմ քայլը» հիմնադրամն արդեն նաև հավատարմագրված «համալսարան» է Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստամբուլյան 3-րդ բանակցություններին Տեր Հայրը թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր. Տեր Մարկոս քահանա ԱՊՀ գլխավոր քարտուղարի արձագանքը՝ Բաքվի բոյկոտին Սարհատ Պետրոսյանը բարձրաձայնում է կանանց իրավունքներով զբաղվող անհատների ու կազմակերպությունների լռության մասին Արտակարգ դեպք՝ Սևանի փողոցում գործող սննդի կետում Բագրատ Սրբազանը հոգեպես, ֆիզիկապես ամուր է. հիշեցնում է՝ Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին ՔԿԾ պետը Սրբազանին ուղարկված օրհնված հացը զանցանք է համարել Կինը ապակե շշով հարվածել է ամուսնու գլխին․ նրան հոսպիտալացրել են Փաշինյանի կամակատարները այսօր ձերբակալել են հորս. Սամվել Հակոբյան Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am