Հայտնի են դարձել Իսրայելի հարվածների նոր թիրախները

Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Իրանի ենթակառուցվածքների և արդյունաբերության օբյեկտներին։ Այս մասին հայտնում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով վերլուծաբանների կարծիքը։
«Թիրախները, ըստ երևույթին, մատնանշում են Իսրայելի ռազմական թիրախների ընդլայնումը իրանական միջուկային օբյեկտներից այն կողմ», - ասված է հաղորդագրության մեջ: