«Վաղը կարող է մտքով անցնի, որ մարդկանց ինքը պետք է դատի». «Իրավունք»

«Իրավունք». թերթը գրում է. «Ժողովո՛ւրդ ջան, այս մարդը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները: Նույնիսկ եթե կաթողիկոսին պաշտոնանկ անելու ու նոր կաթողիկոս ընտրելու հարյուր տոկոսանոց կոնսենսուս լինի հանրության մեջ, վարչապետը չէ, որ դա պետք է իրագործի, նման իրավասություն նա չունի, էլ ո՛նց բացատրենք, վաղը կարող է մտքով անցնի, որ մարդկանց ինքը պետք է դատի, հետո՞,- հարցին Նիկոլ Փաշինյանը ունի՞ լիազորություններ Կաթողիկոսին փոխելու, նման տեսակետ հայտնեց իրավաբան Նորայր Նորիկյանը, ընդգծելով․

 

-Ժողովուրդը պետք է պահանջի, ցույց տա Նիկոլ Փաշինյանին, որ նա նման իրավունք չունի. Սահմանադրության 6-րդ հոդվածում հստակ գրված է՝ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, ինչպես նաև այդ մարմինները իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով:

ՀՀ Սահմանադրությամբ ու որևէ օրենքով, որևէ դրույթով սահմանված չէ, որ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը կարող է ձևավորել համակարգող խորհուրդ՝ Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելու ու նոր կաթողիկոս ընտրելու նպատակով: Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, որի կազմավորման, ձևավորման, կաթողիկոսին ընտրելու կարգը վերապահված է Գերագույն հոգևոր խորհրդին: Ի սեր Աստծո, պետությունը անջատ է եկեղեցուց:

Եթե Փաշինյանը պնդում է, թե Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ու ինքը դա կարող է ապացուցել, որ Գարեգին Բ-ն չէր կարող եպիսկոպոս, արքեպիսկոպոս լինել, չէր կարող ընտրվել և կաթողիկոս լինել, սա նշանակում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մինչև եպիսկոպոս դառնալն է ունեցել երեխա, որի մասին Նիկոլ Փաշինյանը չէր կարող չիմանալ 2018 թ․ մայիսի 8-ից, երբ զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը։

Հետևաբար հարց է առաջանում․ ինչո՞ւ է միայն այսօր Փաշինյանին անհանգստացնում ու մտահոգում Գարեգին Բ-ի զավակ ունենալու հանգամանքը։ Այսինքն՝ յոթ տարի կաթողիկոսը կարող էր կուսակրոնության ուխտը խախտել ու մնալ Ամենայն հայոց կաթողիկոս, յոթ տարի հետո՝ ո՞չ: Այստեղից կարելի է հետևություններ անել, որ նա կա՛մ իշխանության կորստի իրական վտանգ է զգացել, կա՛մ այլ խնդիր կա, որ փորձում է մինչև վերջ համառորեն գնալ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Ես հիմա մի բան կասեմ, որը երբե՛ք չեմ ասել․ Տարոն Տոնոյան (video) «Պիտի թույլ չտա՛ք՝ նույն փոցխի վրա կանգնեն, որ դրանով մեր գլուխը ջա*դի»․քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նիկոլն Ալիևի «տուզիկն է»․ գիտե՞ք՝ ինչ կա Ալիևի ձեռքում․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՀԻՄԱ․ Ժողովու՛րդ, հիմա փաստերով ձեզ համար բացահայտենք սրա խայտառակ ու «մահաբեր ստերը» (video) «Փալա՛ս, դու մեր կյանքն էլ ես խլել, քո արարքը մեզ էլ է սպանել». հերոսի հայր (video) Նիկո՛լ,գերագույն խաբեբա, նոր հիշեցիր՝ Ռուսաստանը ով է, հունիսի 7-ին գիտե՞ս՝ ինչ է լինելու. Զուրաբյան (video) Պուտինը բաց կապով երբեք չի խոսում․ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը՝ Փաշինյանի մեղադրանքներին (video) «Վահագն Ալեքսանյան, ես կարող եմ ապացուցել՝ որն է քո մեջ նստած խոզը»․ Մարիամ Չախոյան (video) Նիկոլը մեզ ուզում է վախեցնել մի բանի համար․ հարցում (video) #ՈՒՂԻՂ. «Ջեբկիր ստահա՛կ, ստացա՞ր պատասխանդ Արաբկիրում, դե հիմա լսի՛ր». Արաբկիրի նախկին թաղապետ (video) «Սպասե՛ք, Նիկոլի երեսին ուժեղ հարված են տալու»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ես երբեւէ չեմ կանգնել Արցախը հանձնած, զինվորների դիակները փտացրածների կողքին. Անաիս Սարդարյան (video) Սրանից կազատվենք․ Նիկոլն ամեն անգամ մեքենան ձորից գցում ա ներքև ու մարդկանց ա վնասում․ Սաղաթելյան (video) Հիստերիկացել է,ոչի՛նչ, սրա նմաննե՞րն են կորչել,գնալու է ու կորչի՛․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (video) «Ականատես»-ը Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը համարում է անհիմն և քաղաքական ենթատեքստ ունեցող Փաշինյանը սպառնաց, որ կսպանի ինձ, դե թող հիմա լսի․ Ռոբերտ Քոչարյան (video) Կանանց քաշքշելն ու կեղծ լուրեր տարածելը վախկոտ Փաշինյանի մեթոդներն են․ «Ուժեղ Հայաստան» Լեհաստանում երեք մարդ է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Մեր պաշտելի Հավերժական Հայաստանն եմ մաղթում Ձեզ, Սրբազան Հայր. Կրպեյան «Քո*ոտ թուրքի շուն, դու Զարուհու ոտքի տակի հողը չարժես». Նարե Սոսե (video) ԿԸՀ-ն կոչ է անում քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումներով Նիկոլ, Զելենսկուն Հայաստան ես բերում ու ասում ես՝ ՌԴ-ի հետ ջերմ հարաբերություն ունեմ. Շարմազանով 2026-ի միասնական քննություններ․ հայտնի են երկրորդ փուլի օրերը Օդային տագնապ Լիտվայում. ԱԹՍ-ի պատճառով երկիրը մի քանի ժամ փակել է օդային տարածքը Օտարերկրացիները Երևանում իրենց անչափահաս երեխաների հետ զբաղվում են մուրացկանությամբ. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am