Հիասթափված եմ Ռուսաստանից և Ուկրաինայից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է թե՛ Ռուսաստանից, և թե՛ Ուկրաինայից, քանի որ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ դեռևս պայմանավորվածություններ չկան։
Այս մասին նա լրագրողներին ասել է Սպիտակ տանը։
«Ես շատ հիասթափված եմ Ռուսաստանից: Բայց ես հիասթափված եմ նաև Ուկրաինայից: Որովհետև կարծում եմ, որ կարող էին գործարքներ կնքվել: Շատ կարևոր է դրան հասնել արյունահեղությունը դադարեցնելու համար», – ասել է Թրամփը: