Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին

Ժընեւ Յունիս 2025թ.

Յանուն Շվեյցարիոյ հայոց թեﬕն եւ անոր համայն հաւատացեալ անդաﬓերուն եւ բոլոր Միութիւներուն եւ հիﬓարկներուն կու գանք Հայրենի իշխանութիւներուն ուշադրութեան յանձնելու թէ՝ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը՝ որպէս ազգային ﬕասնութեան խորհրդանիշ, ի յարկին իրաւունք ունի արձագանքելու համազգային նշանակութեան որեւէ իրադարձութիւններուն եւ մասնակից լինել հայ ժողովուրդի եւ պետականութեան առաջ ծանրացած լուրջ մարտահրավերներու յաղթահարման գործընթացներուն։ Իսկ Կաթողիկոսի ընտրութիւնը տեղի կ'ունենայ ազգային բացառիկ եկեղեցական ժողովի ժամանակ, մասնակցութեամբ Հայաստանի և սփյուռքի մէջ գործող բոլոր թեﬔրու աշխարհական եւ եկեղեցական պատուիրակներու։

Այսինքն՝ Աﬔնայն Հայոց Հայրապետի ընտրութիւնը չի կատարուիր ﬕայն Հայաստանի քաղաքացիներու կամ տեղական իշխանութեան ﬕջամտութեամբ, որով ընտրական
գործընթացին կը մասնակցին Հայաստանի և Սփիւռքի բոլոր հայոց թեﬔրու ներկայացուցիչները՝ հոգևորականներ, ու աշխարհականներ, որը կը նշանակէ հայոց սփիւռքը ունի բացառիկ դեր ու մասնակցութիւն։

Այս հանգամանքով ալ Վեհափառ Հայրապետը Հայաստանի եւ սփիւռքի մէջ ապրող հայ ժողովուրդի Հայրապետն ու հոգևոր պետն է։ Հետևաբար, ՀՀ վարչապետի ﬕանձնեայ կամ քաղաքական շահերէն բխող պահանջը Կաթողիկոսի հրաժարականի մասին, որեւէ իրաւական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետէն ալ՝ անընդունելի է եւ ﬔրժելի հայութեան հաւատքի եւ հոգեւոր արժանապատուութեան հասկացութեամբ։ Գալով վարչապետի Վեհարանը ազատելու մասին կոչին, սա եւս անօրինական է եւ յարձակում համայն հայութեան հոգեւոր կենտրոնի վրայ։ Վեհարանը եւ Սուրբ Էջﬕածինը, ոչ ﬕայն վարչական կառույցներ են եւ Սրբավայրեր, այլեւ ﬔր ժողովուրդի խիղճն է որտեղ կը պահուին ﬔր ազգային ու եկեղեցական սրբազան ու նուիրական ժառանգութիւնները։

Մենք որպէս Շվեյցարիոյ թեմ հաւատաւոր անդաﬓեր եւ ժողովուրդի ներկայացուցիչներ, խստօրէն կը դատապարտենք վարչապետի այս կոչերը եւ զանոնք կը դիտարկենք որպէս ﬕջամտութիւն եկեղեցական գործերու եւ ուղիղ յարձակում ﬔր հոգևոր կենդրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի վրայ: Մենք զգուշացնում ենք, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հասարակական հաﬔրաշխութեան եւ ﬔր ազգային ﬕասնութեան վրայ։

ՀՀ իշխանութիւններու կողմէ այս հակաեկեղեցական ու ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագային ﬔնք ալ սփիւռքի մէջ պիտի ձեռնարկենք համապատասխան
գործողութիւններու: Աստուած պահապան եւ զօրավիգ լինի ﬔր Աստուածակառոյց
Սուրբ Եկեղեցիին, ﬔր ժողովուրդին եւ Հայոց Պետականութեան։

Տ. Գուսան Ծ. Վարդապետ Ալճանեան
Շվեյցարիոյ թեմ Առաջնորդական Տեղապահ
Շվեյցարիոյ Հայոց Թեմ գործադիր խորհուրդ
Շվեյցարիոյ մէջ գործող Ազգային Միութիւներ եւ հիﬓարկներ

դիտվել է 1384 անգամ
Լրահոս
ՔՊ-ականների գործողությունները ՀԷՑ-ի նկատմամբ չունեն ոչ իրավական, ոչ էլ տնտեսական հիմնավորում. Մհեր Մելքոնյան Դժվարությունների առաջ ծնկե՞լ, թե՞ այդ դժվարությունները հերոսաբար հաղթահարել. Գարեգին Բ Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ․ Times Լոնդոնը 23 կետով ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը ՆԱՏՕ-ն ստիպում է համապատասխան միջոցներ ձեռնարկել. Պեսկով «Իրավական լուրջ գործընթացներ են սկսվելու հանցկազմ պարունակող արարքների համար». ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց․ մանրամասներ Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություն Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան «Ադրբեջանը Սամվել Շահրամանյանին է ուղարկել հռչակագրի տեքստ, վերջինս մերժել է այն». փաստաթուղթ է հրապարակվել Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ռուբիկ Հակոբյանին Հայաստանի տարածքով միջանցքի նախագծի իրականացումը կարող է հետաձգվել․ Forbes Սամվել Կարապետյանի «երթի գործով» քաղաքացու ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. փաստաբան Սպասվում է բարձր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյան Մասիսում բախվել են 2 «Mercedes»-ներ. կա վիրավոր Միքայել Սրբազանի պաշտպանները պահանջում են՝ կալանավորման դեմ բողոքը քննել բանավոր ընթացակարգով 6800 աշխատակից ունենք, հիմնավոր կասկածներ կան, որ այդքան մարդու իրենց կողմ թեքելու խնդիր կար․ Դավիթ Ղազինյան Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին Սամվել Կարապետյանի գործով ներկայացրել ենք վճռաբեկ բողոքներ․ փաստաբան ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը․ Մանասարյան (video) «Փաշինյանը շատ ցավոտ է պատասխան տալու․․․ 7 տարի քայքայեց մեզ․էս հրեշներից կազատվենք»․ հարցում (video) #ՀԻՄԱ․ Փաշինյա՛ն, քո սեռական օրգանները ոչ մեկին հետաքրքիր չեն․ այս հարցերին պատասխան տուր․Դանիելյան (video) Սրտի խնդիր ունի. «Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է (video) Ովքե՞ր են հովանավորելու եկեղեցու վրա Նիկոլի առաջիկա մեծ հարձակումը․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am