Մի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով․ Արմեն Աշոտյան

Հանրապետականի կողմից Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացում նոր քայլ անելը կանխատեսելիորեն կրքեր է բորբոքել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր մյուս ճամբարում։

Եվ սա այլևս դառը օրինաչափություն է. ի սկզբանե բազմատարր հականիկոլական բևեռը, ոչ մեր մեղքով, վերածվել է սեփական նեղ շահերի առաջմղման բազմաբեկոր գրասենյակների։

Երկրորդ նախագահի թիմը, կարծես, իր մեջ աշխատանքի բաժանում է արել. եթե տարաբնույթ և տարորակ կերպարները բուռն հակաքարոզչության են լծվել, ապա խորհրդարանական խմբակցությունն ավելի «պրոցեսուալ դիմադրության» ոգով է արձագանքում։

Նախ՝ «քարոզիչների» մասին։

Որքան էլ սոցիալական ցանցերում և լրահոսում քոչարյանական պրոպագանդիստների քննադատության հիմնական թիրախն իմպիչմենտով վարչապետի թեկնածու առաջադրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն էր, սակայն նա ընդամենն առիթն էր։ Բուռն արձագանքի հիմնական պատճառն «իմպիչմենտի» գործընթացում Հանրապետականի կողմից արված հստակ և ոմանց համար անսպասելի քայլն էր՝ վարչապետի թեկնածուի առաջադրումը։

Չէ՞ որ թե՛ նիկոլականների, թե՛ Երկրորդ նախագահի աջակիցների շրջանում մինչ այդ արմատավորվում էր «իմպիչմենտը մարեց, հանգիստ պատրաստվենք 2026-ին» մոտեցումը։

Այս իրավիճակում ով էլ լիներ առաջադրվող թեկնածուն, նրա միսն ուտելու պատրաստ տարաբնույթ քարոզիչների մաղձն ու լեղին նույնն էր լինելու։ Խորամանկ աչուկներն անբնական կլորացնող և «գոնե Աշոտյանին կամ Շարմազանովին առաջադրեին» ասող «հոգատարներին» խնդրում եմ՝ թարգեք, իրական և տիկնանցից քիչ տարբերվող պարոնայք։

Առաջադրման օրը լրատվամիջոցներից մեկը, չգիտեմ՝ խի՞, չգիտեմ՝ ումո՞վ, բայց ակամայից մի քննչական փորձարկում իրականացրեց՝ տպելով իմ անունը՝ որպես ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածու։ Եվ ժամերի ընթացքում նույն ընդդիմադիր ճամբարի մաս կազմող երեքմայեթնոց վայրահաչողների մոսկաները և տուզիկները լծվեցին 2016-ին իմ հասցեին հնչեցրած թուրքալեզու վիրավորանքի տիրաժավորմանը։ Արի ու մի ասա. ա՛յ հեյվաններ, այդպես էլ չհասկացաք, որ գոռում էին ինձ, բայց արեցին մեզ բոլորիս՝ երկիրը ներառյալ։

Այս փաստն ապացուցում է, որ Դավիթի անունը (իրեն առանձին կանդրադառնամ) նրանց համար ընդամենը պատրվակ էր բորբոքված ներվը նորից ի ցույց դնելու համար։

«26-ին սպասելիս» տրագիկոմեդիայի հետ ես OK չեմ, իմ կուսակցությունն OK չէ։ Մինչև 2026-ը դեռ մեկ տարի կա, և միայն Տերը գիտի, թե ինչպիսին է լինելու այդ տարին մեր երկրի համար։ Թե՞ ձեզ թվում էր, որ մենք լուռումունջ համակերպվելու ենք ձեր կողմից թեկնածու չառաջադրելու որոշման հետ։

Ի դեպ։ Հիմա էլ ուշ չէ։ Եթե Դավիթը (կամ մեր կողմից պոտենցիալ առաջադրված որևէ այլ անձ) ձեր սրտով չէ, նախաձեռնություն ցուցաբերեք, ձեր շարքերից այլ անուն առաջարկեք, աշխատենք միասին, չէ՞ որ դրա փորձը դուք էլ, մենք էլ ունենք։

Մեր կողմից թեկնածու առաջադրելը ոչ թե իշխանության հավակնելու, այլ իշխանափոխության հասնելու քայլ է։ Կարո՞ղ եք այդ նպատակին հասնելու այլ անուն առաջարկել։ Չե՞ք կարող, ուրեմն առնվազն մի՛ խանգարեք, էլ չասեմ՝ օգնեք։

Իսկ Դավիթին հալալ է։ Իր խիզախությունն ու վճռականությունը տաղավարային չեն՝ գործնական են, հայրենասիրությունը լալահառաչ չէ, կոշտ է։ Նա Հանրապետական է, բայց Հանրապետականինը չէ՝ մեծ և իրականում բազմաշերտ իր շրջապատով։ Կյանք տեսած է և կյանքով կոփված։ Կատարյալ չէ և իր անկատարության մեջ՝ մարդկային է, ոչ թե պոլիացետատային։

Նա հասկանում է և պատրաստ է, ի տարբերություն ոմանց, ովքեր կամ չեն հասկանում, կամ հասկանալով՝ անպատրաստ են։ Ազգային է և տղամարդավարի։ Դավիթը ՔՊ-ին հաղթել է ու, ի տարբերություն այլ հաղթածների, նրանց չի քսմսվում կամ «սողացող գրաֆիկով ընդդիմադիր» չի աշխատում։

Նա պատրաստ է բոլորիս օգնությամբ Նիկոլի դեմ կռիվ տալ, իսկ դուք իր դեմ եք կռիվ տալիս։ Բա ամոթ չի՞։

Իսկ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության դիրքորոշումը, անկեղծ, չեմ հասկանում։ Համ արձանագրում եք, որ գործընթացի քաղաքական պատասխանատուն մենք ենք, համ կամուկացի մեջ եք։ Համ հասկանում եք, որ Նիկոլին սաստելու այլ մեխանիզմներ այս պահին չկան, համ ձեր ունեցած լծակները «գործընթացային» պատրվակներով լիարժեք չեք օգտագործում։

Չէ՞ որ ձեր նախաձեռնած նախորդ փորձերին մենք լծվել էինք անխռով և անմռունչ, բեմի, հարթակի և բարձրախոսի կռիվ չենք արել, հանուն վեհ նպատակների՝ անգամ համաձայնվում էինք «օգտագործվել, բայց չերևալ»։ Պարզ է, չէ՞, որ հենց ձեր ստորագրություններն իրականում դնեք ձևաթղթի տակ, բացակայող ձայներն ավելի հեշտ և արագ կհավաքվեն։ Պարզ է, չէ՞, որ կողքից նայողները չեն միանա գործընթացին, եթե նույնիսկ խորհրդարանական ընդդիմությունը միաբանված չէ։ Նախապայմանների միջոցով գործընթացը տորպեդահարելու գործելաոճն անհասկանալի է, անընկալելի և անընդունելի։ Եվ մի զարմացեք հանրային արձագանքից այդ փաստին։

Փաստորեն, Նիկոլին անվստահություն հայտնելուն խոչընդոտում է ձեր անվստահությունը մեր նկատմամբ։ Շատ ցավալի է, քանզի մենք այս տարիներին շատ ավելի լուրջ ու ծանր փորձություններ ենք միասին հաղթահարել՝ մի տեսակ մարտական եղբայրություն ձևավորելով։ Չէ՞ որ, ինչպես Լառոշֆուկոն էր ասում, ընկերներին չվստահելն ավելի ամոթալի է, քան նրանց կողմից խաբվելը…

2026-ը էլի գալու է, այսպես թե այնպես։ Էլի մասնակցեք, շատ ձայն հավաքեք, ձեր ուզած վարչապետին առաջադրեք, կրեք, փրկեք, պաշտոններ ունեցեք, գործով զբաղվեք։ Բայց դրանից առաջ մի պարզ հարցի պատասխանեք. այդ ամենն ավելի իրատեսական է Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ

12.06.2025

դիտվել է 556 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան Վրաերթ՝ մահվան ելքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները Զգուշացում․ ապրիլի 15-ին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց Սեյրան Օհանյանի դեմ, պահանջեց բռնագանձել 13 մլն դրամ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու պատճառը Խեղճության ու տկարության այդ պոռթկումներդ վիճակդ միայն բարդացնում են. Էդգար Ղազարյան Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել Ծննդյան խնջույքին վիճաբանություն է առաջացել, ամուսինները մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են ՀԿԿ-ն միջնորդել է տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց Գոհար Ղումաշյանի հետ կատարվողը դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից․Ամստերդամ Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող մորը Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակիցներից Գոհար Ղումաշյանը Բացառիկ կադրեր Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից (video) Թող տղամարդկություն ունենա՝ հրաժարական տա (video) Գոհարը նորածին երեխա ունի․ մանրամասներ՝ ինչու և ինչպես են բերման ենթարկել Ղումաշյանին (video) Մեկա՛՝ իջնելու եք, իջնելու եք ու պատասխան տաք․ անհետ կորածի հարազատն՝ ԱԺ-ում (video) Թուրք սրիկաների հետ համագործակցածները պետք է ջրի երես ելնեն. Անաստաս Իսրայելյան (video) Նախընտրական ծրագրում Վեհափառին «հանգստի կոչելու» թեզ ամրագրելը հակասահմանադրական դրույթ է. Արշակ Սրբազան Վախկոտնե՛ր, կանանց դե՞մ եք կռիվ տալիս․ Ալիկ Ալեքսանյան (video) «Նիկոլի ողջ դեմքը բացահայտվեց. ի՞նչ էր ուզում ասել Դավիթին կալանավորելով․ Էլեանորա Մանանդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am