ՔՊ–ն բոյկոտեց Էջմիածնի ավագանու նիստը

Այսօր՝ հունիսի 12-ին, Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստը չկայացավ, քանի որ ՔՊ խմբակցությունը բոյկոտեց եւ չներկայացավ։
Ավելի վաղ Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին և որպես համայնքի ղեկավար առաջադրելու է իր թեկնածուին:
Սակայն այսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՔՊ–ն որոշում է կայացրել, որ պետք է Վաղարշապատում ավագանու նոր ընտրություններ տեղի ունենան, իսկ դրա համար պետք է երկու անգամ ավագանին չընտրի համայնքի ղեկավար։
Նշենք, որ ՔՊ–ն հայտարարել է, որ իրենց թեկնածուն Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանն է։