ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդն ընդունել է բանաձև, ըստ որի՝ Իրանը չի կատարում միջուկային պարտավորությունները. Թեհրանն արձագանքել է

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհուրդը հինգշաբթի ընդունել է բանաձև, որի համաձայն՝ Իրանը չի կատարում իր միջուկային պարտավորությունները, հաղորդում է Associated Press-ը (AP):

«Դիվանագետների խոսքով՝ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ 19 երկիր քվեարկել է բանաձևի օգտին... Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն քվեարկել են դեմ, 11 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ երկու երկիր չի քվեարկել», - հաղորդում է գործակալությունը։

AP-ն նշում է, որ բանաձևի նախագիծը ներկայացրել են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։

«Բանաձևում Կառավարիչների խորհուրդը պահանջում է անհապաղ բացատրություն ներկայացնել Թեհրանում մի քանի չհայտարարված օբյեկտներում հայտնաբերված ուրանային մասնիկների վերաբերյալ», - գրում է գործակալությունը:

Փաստաթղթի համաձայն՝ Իրանը չի կարողացել երաշխիքներ տրամադրել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի, և դրա հետևանքով առաջացած հարցերն այժմ գտնվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավասության ներքո։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հունիսի 12-ին հայտարարություն են տարածել, որով դատապարտել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի որոշումը, որի համաձայն՝ Թեհրանը լիովին չի կատարում միջուկային ոլորտում իր պարտավորությունները, հաղորդում է Mehr գործակալությունը:

Համատեղ հայտարարության մեջ Արտաքին գործերի նախարարությունը և Ատոմային էներգիայի կազմակերպությունը խստորեն դատապարտել են բանաձևը։ «Իրանը միշտ կատարել է ԱԷՄԳ-ի անվտանգության մասին համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները», - ասվում է հայտարարության մեջ: Հայտարարությունում ընդգծվում է բանաձևի քաղաքական կողմնակալությունը և իրավական հիմքի բացակայությունը:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
«ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վահագն Խաչատուրյանը քիչ էր մնում ընկներ Ալիևի ոտքերը»․ Ռուզան Ստեփանյան (video) «Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ սահմանին խաղաղություն չկա»․ ազատամարտիկ Բազեյանը՝ հունից դուրս եկած Նիկոլին (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է այս մարդկանց ընդունել․ զոհված զինծառայողների ծնողները՝ ԱԳՆ-ի դիմաց (video) Թրամփը մտադիր է 1 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի․ Daily Mail Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Նստացույց կանեն․ նամակ վարչապետին Իրավիճակը կրիտիկական է․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին (video) «Բա ինչու՞ չեք վիրավորվում, որ սրանք մեր 5000 երեխաներին են սպանել»․ Արթուր Խաչիկյան (video) Փաշինյա՛ն, մեր տղաների գերեզմանները բե՛ր․․․ադրբեջանցիները ոտքի տակ են տալիս․ ակցիա Կառավարության մոտ (video) «Հրապարակ». Տասնյակ նախկին զինվորականներ դատի են տվել ՊՆ-ին Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի Բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի անցման վայրում Պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի Թրամփը հայտարարել է «Գրենլանդիայի շրջանակային համաձայնության մասին» Թու ձեր նամուսին, հայրենիք ու ազգ ուրացողնե’ր, ու դուք ուզում եք դեռ էլի՞ մնալ իշխանության. Ռուզան Խաչատրյան Զելենսկին և Պուտինը պատրաստ են․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am