ՌԴ–ն գերությունից վերադարձրել է զինծառայողների հերթական խմբին. ՊՆ
Ռուսաստանը գերությունից վերադարձրել է զինծառայողների ևս մեկ խմբի, փոխարենը Կիևին են հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«ՌԴ զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսում, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն: Դրանից հետո նրանց Ռուսաստան կտեղափոխեն բուժում և վերականգնում անցնելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
