ԵՄ-ն Ռուսաստանին օգնելու համար պատժամիջոցներ կկիրառի չինական 2 բանկի նկատմամբ

Եվրամիությունն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել չինական երկու փոքր բանկերի դեմ՝ Ռուսաստանին օգնելու համար՝ շրջանցելու միության պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հրատարակությունը նշում է, որ սահմանափակումների շրջանակներում կարգելվի ցանկացած գործարք Ռուսաստանի և Չինաստանի սահմանին տեղակայված երկու տարածաշրջանային վարկային հաստատությունների հետ։
Գործակալությունը չի նշում, թե չինական որ վարկային հաստատությունները կենթարկվեն պատժամիջոցների։