Ի՞նչն է Հայաստանում անհանգստացնում ղրղզ, մոնղոլ, ուգանդացի, նեպալցի, ինդոնեզացի․․․ բնապահպան ակտիվիստներին․ ի՞նչ կապ կարող է ունենալ սրանց հետ Ալիևը

Պատահական չէ, որ արևմտյան ազդեցիկ երկրներում գործում է օտարերկրյա գործակալների մասին օրենքը, և բոլոր այն կազմակերպությունները, որոնք այլ պետություններից գումարներ են ստանում հանրային գործունեություն ծավալելու համար, խիստ վերահսկողության տակ են։

Հայաստանում այս խնդիրը օր օրի ավելի արդիական է դառնում՝ ռազմական, տնտեսական ու ինֆորմացիոն անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։

Այս առումով հատկապես մտահոգիչ է վիճակը այսպես կոչված բնապահպանական ուղղվածություն ունեցող ՀԿ-ների ու ակտիվիստների ոլորտում, որոնց մեծ մասը տպավորություն է, թե աշխատում են Հայաստանի տնտեսական շահերի դեմ։

Վառ օրինակը Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության՝ ԶՊՄԿ-ի դեմ պարբերաբար բռնկվող արշավներն են։ Ու ընդհանրապես բնապահպան աշխուժակները, որոնց մեջ շատ-շատ են օտարերկրյա գրանտներից սնվողները, կասկածելիորեն սևեռված են հանքարդյունաբերության վրա, որը Հայաստանի տնտեսական ողնաշարն է։

Հիմա էլ սրանք ուրախ-ուրախ տարածում են, որ Ղրղզստանում, Մոնղոլիայում, Ուգանդայում, Ուզբեկստանում, Նեպալում ու նմանատիպ այլ երկրներում գործող ինչ-որ անհայտ ծագման ՀԿ-ներ դատապարտող հայտարարություն են տարածել ընդդեմ Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության՝ ԶՊՄԿ-ի՝ ի պաշտպանություն գործադուլի պատճառով աշխատանքից ազատված կոմբինատի 25 նախկին աշխատակիցների։

Ասենք, մի հատ մտածեք՝ աֆրիկական, ասիական ու անգամ եվրոպական որևէ երկրում օտարերկրյա գրանտներով գոյություն քարշ տվող ՀԿ-ի ինչ դարդն է, թե Հայաստանում 25 հոգի աշխատանքից ազատվել են։ Ահասարսուռ բան տեղի չի ունեցել այդ աշխատակիցների հետ՝ ո՛չ սպանել են, ո՛չ խոշտանգել են, ո՛չ առևանգել են․․․ ընդամենը աշխատանքից են ազատել։ Բայց արի ու տես, որ ղրղզ ու մոնղոլ բնապահպան աշխուժակները որոշում է դատափետել Հայաստանի խոշոր արդյունաբերական ընկերությանն ու ինչ-որ բան պահանջել։

Ու Հայաստանում էլ գտնվում են կազմակերպություններ, որ սրանց արածի տակ ստորագրում են ու տարածում։

Մեկ մտածում ես խելքերը չի հասնում, աշխարհի բանից անտեղյակ ապրում են, բայց հետո հիշում ես, որ Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը։ Բաքվում լավ են հասկանում, թե ինչ թիրախների պետք է խփել՝ Հայաստանին ծնկի բերելու համար։

Ու կարծում եմ, որ Ալիևի համար որևէ խնդիր չէր միջնորդավորված մի քանի հազար դոլար շպրտել ուգանդացի, ինդոնեզացի, ղրղզ ու մոնղոլ բնապահպան կոչվածներին ու պահանջել, որ դատապարտեն Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ընկերությանը։ Սրանք էլ փողին մունաթ սկզբունքով հաստատ կանեին։

Ու այս իրավիճակում զարմացնում են հայ բնապահպան աշխուժակների, մեղմ ասած, չմտածված քայլերը։ Կամ գուցե ես եմ իրենց մասին լավ կարծիքի ու իրենք լավ էլ գիտեն, թե ինչի տակ են ստորագրում ու ինչպես են խփում Հայաստանի կենսական շահերին։ Ամեն դեպքում Հայաստանի բնապահպանական ՀԿ-ների ոլորտը լուրջ լյուստրացիայի կարիք ունի։

Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 390 անգամ
Լրահոս
«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am