Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է․ Իշխան Սաղաթելյան

Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը շատ հստակ է, լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, գրասենյակում դրված։ Երբ իմպիչմենթի գործընթացը սկսվի, այդ ստորագրությունները պատրաստ են և այդ ձևաթուղթը կփոխանցվի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա ավելացրեց, թե ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների ստորագրությունները 34-ն են, իրենց պակասում է ևս երկու ստորագրություն։
Նշենք, որ գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն։