Տեղ համայնքի անչափահաս բնակիչները չէին հատել հայ-ադրբեջանական սահմանը, մոլորվել էին. Սյունիքի մարզպետ

Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչները չէին հատել հայ-ադրբեջանական սահմանը, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Ես կարծում եմ՝ իրենք ավելի շատ սպասել են, որ մութն ընկնի, նոր վերադառնան»,- նշեց նա։
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս էր ԱԱԾ-ն հայտարարում նրանց՝ Հայաստան վերադարձնելու մասին՝ մարզպետը պատասխանեց, որ ԱԱԾ-ն վերջին հաղորդագրությունով հերքեց այդ փաստը։
Ղուկասյանը նշեց, որ այն հատվածը, որտեղ մոլորվել են երեխաները, «կապ, որևէ բան գոյություն չունի»։
«ԱԱԾ-ն այդ հատվածում ծառայություն չի իրականացնում։ Ցավոք սրտի, հիմնականում նման դեպքեր լինում են հենց այսպիսի հատվածներում»,- նշեց Սյունիքի մարզպետը։