այ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմի (ԱԹ) նախաձեռնությամբ իրականացվելու է փորձնական, բայց կարևոր ծրագիր՝ «Ամոքում վկայությունների միջոցով»։ Նախաձեռնության նպատակն է օգնել բռնի տեղահանված արցախցիներին, ներկայացնելով ճշմարտությունն ու իրենց տառապանքը՝ հասնել ներքին խաղաղության և քննարկել ապագային միտված քայլերն ու պայմանները, այդ թվում՝ Արցախ վերադարձը։
Հունիսի 2-ին Երևանում կայացավ առաջին հանդիպումը Արցախից բռնի տեղահանվածների և նրանց վկայությունները լսող փաստագրող հանձնաժողովի հետ։ Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԵ ԱԹ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ներկայացնելով նախաձեռնած ծրագրի կարևորությունը, հայտնելով, որ ծրագիրը մարդասիրական և հոգևոր ու մշակութային է։ Այն չունի որևէ քաղաքական ազդեցություն և բովանդակություն։ Վկայությունները և զրույցների ձայնագրությունները կմնան գաղտնի և չեն հրապարակվի՝ առանց հեղինակների հստակ համաձայնության։
Թեմակալ առաջնորդը շնորհակալություն հայտնեց հանդիպման հարցազրույցի մասնակիցներին և ներկայացրեց հանձնաժողովի կազմը՝ Կալիֆորնիայի դատավոր և Ճշմարտության ու արդարության կենտրոնի հիմնադիր Գասիա Ակպարյանին, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ, իրավապաշտպան Ջոնաթան Սպանգենբերգին, նշելով, որ «նրանք ընտրվել են իրենց բացառիկ փորձի, անկախության ու տուժած անձանց արժանապատվության նկատմամբ խոր հարգանքի համար։ Նրանց ներկայությունը երաշխիք է, որ մեր ձայնը հնչի արժանապատվորեն և պատշաճ ուշադրությամբ»։ Գործընթացը ղեկավարելու համար Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Լուիս Մորենո Օկամպոյին և Արտակ Բեգլարյանին՝ աշխատանքները համակարգելու համար. «Նրանց աջակցությամբ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ը և «Աֆեյան» հիմնադրամը մեզ տրամադրում են կարևոր խորհրդատվություն, որոնց ներկայացուցիչները կդիտարկեն գործընթացը»։
Այնուհետև հանձնաժողովի անդամները՝ դատավոր Գասիա Ակպարյանը և Ջոնաթան Սպանգենբերգը, ԱԹ առաջնորդի հետ լսեցին վկաներին, հարցեր ուղղեցին նրանց, ներկայացնելով նաև իրենց դիտարկումներն ու մոտեցումները ծրագրի վերաբերյալ։ Ծրագրին մասնակցում էին դիտորդներ՝ Արտակ Բեգլարյանը, Թալար Կազանջյանը և Մարիա Աբրահամյանը։ ՀԱԵ ԱԹ առաջնորդը շնորհակալություն հայտնեց նաև «Բարս մեդիա»-ին՝ նկարահանումների և «Շոա» հիմնադրամին՝ աջակցության համար։
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը
Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը