Լոս Անջելեսի որոշ հատվածներում պարետային ժամ է սահմանվել շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին

Լոս Անջելեսի որոշ հատվածներում պարետային ժամ է սահմանվել ներգաղթային ծառայության գործունեության դեմ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։ Այս մասին հաղորդում է CBS News-ը։

Սահմանափակումները կսկսեն կիրառվել հունիսի 10-ին, երեքշաբթի, ժամը 20:00-ից (հունիսի 11-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ին) և կտևեն մինչև չորեքշաբթի առավոտ։ Պարետային ժամը կտարածվի քաղաքի կենտրոնում մեկ քառակուսի մղոն (մոտ 2.6 քառակուսի կիլոմետր)։

 Քաղաքապետ Կարեն Բասի խոսքով՝ բողոքի ցույցերի հետևանքով վնասվել են քաղաքային տասնյակ ենթակառուցվածքային օբյեկտներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի կենտրոնում թալանվել է 23 մանրածախ առևտրի կետ։ Իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները՝ միջադեպերի թվի աճի ֆոնին։

Լոս Անջելեսում անկարգությունները սկսվել են հունիսի 6-ին, երբ դաշնային գործակալները խուզարկել են անօրինական ներգաղթյալներին, որի ընթացքում ձերբակալվել է 44 մարդ։ Բողոքի ցույցերին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիա է ուղարկել Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ։ Նա ասել է, որ զինվորականները կմնան նահանգում մինչև իրավիճակի անվտանգ դառնալը։

Կալիֆոռնիայի իշխանությունները դեմ են արտահայտվել այս մոտեցմանը։ Նահանգապետ Գևին Նյուսոմը քննադատել է բանակի տեղակայումը և հայտարարել դատի տալու մտադրության մասին: Նա ընդգծել է, որ երկրի ներսում բանակի կիրառումն անընդունելի է: Նախագահն, իր հերթին, մեղադրել է տեղական իշխանություններին բողոքի ցույցերի մասշտաբները թերագնահատելու և դաշնային կառույցների կողմից անբավարար աջակցություն ցուցաբերելու մեջ: Նա նաև ասաց, որ Ազգային գվարդիայի ներկայությունը հնարավորություն է տվել խուսափել լուրջ ավերածություններից: Բացի այդ, նա կասկածի տակ է դրել նահանգապետի իրավասությունը։

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի հանդիպեն.Ալիև Իլհամը որոշել է հիմա էլ Ուկրաինային դասեր տալ․ Արա Պողոսյան Իրանում վերջին օրերին ներքաղաքական լուրջ զարգացումներ են. Վարդան Բալյան Ուկրաինայի առաջարկը Ռուսաստանին Շարունակելու ենք պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ․ «Մայր Հայաստան» Բասկովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Թրամփի և Ալիևի կարևոր հայտարարությունները. ակնարկ՝ Հայաստանի զիջումների մասին․ քաղաքագետ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա Նման ստորության գնալը չեմ հասկանում. թալանել են դերասանուհի Աննա Մաքսիմի մեքենան Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են Առեղծվածային պայթյուն՝ Երևանում. «Infinity»-ն վերածվել է մետաղե ջարդոնի Փաշինյանի շարասյունից տուժող կողմը պահանջում է ներկայացնել ռադիոկապի ձայնագրությունը Արցախցի հայերը՝ գոյատևման և ոչնչացման միջև Առաջարկվող հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ․ փաստաբան Կիևը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել ուկրաինացիների արտաքսումը Վրաստան Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Վեոլիա ջուր» Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա Աբրահամյան Վերջապես, այս գործողություններով իշխանություններին դրեք դժվարին իրավիճակում, որպեսզի նրանք ստիպված լինեն արձագանքել Մարդիկ հավատալով ռեժիմի հյուսած հեքիաթներին՝ համագործակցում են նրա հետ իրենց ընծայած հավատով․ Հովհաննես Ավետիսյան AZAL-ի օդանավի կործանման համար Ադրբեջանը ՌԴ-ի դեմ միջազգային հայց է նախապատրաստում Ալիեւը գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են. Ալիև Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չի լինի որևէ օտարերկրյա օպերատոր կամ որևէ այլ արտաքին վերահսկողություն. Ալիև Երբեք մի համաձայնվեք օկուպացիային․ Ալիևի խորհուրդը Ուկրաինային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am