Եթե հայերը փոխեն Սահմանադրությունը, մենք, միևնույն է, ինչ-որ բան կմտածենք՝ ընդունեք փախստականներին, փոխեք պատմության դասագրքերը․ «Էխո Բաքու»

Ադրբեջանական «Էխո Բաքու» տելեգրամյան ալիքն ուշագրավ գրառում է արել՝ ներկայացնելով Հայաստանից Ադրբեջանի անվերջանալի պահանջների հաջորդականությունը՝ ապացուցելով, որ պաշտոնական Բաքուն Երևանի հետ հարաբերություններում խաղաղության չէ, որ ձգտում է։ Ադրբեջանական վերոնշյալ տելեգրամյան ալիքը ներկայացրել, խոստովանել է Ադրբեջանի իշխանության իրական ծրագրերը։ Հայտնում է 168.am-ը:

Տելեգրամյան ալիքը մասնավորապես գրել է, որ հայերի առջև արդեն իսկ շատ դժվար խնդիր է դրվել՝ հանրաքվեի միջոցով փոխել Սահմանադրությունը։

«Քչերն են կասկածում արդյունքի հարցում՝ հայերը դեմ կքվեարկեն։ Բայց եթե անհավանականը տեղի ունենա, և նրանք կարողանան, մենք, միևնույն է՝ ինչ-որ բան կմտածենք։ Ընդունեք փախստականներին՝ ադրբեջանցիներին, փոփոխություններ կատարեք ձեր պատմության դասագրքերում, այնտեղից հանեք մեր դեմ բոլոր պնդումները, այդ ամենն արե՞լ եք։ Դե, հանեք Նժդեհի հուշարձանը Երևանի կենտրոնից, մեզ տարածք է պետք, հակառակ դեպքում՝ Հեյդար Ալիևի հուշարձանը տեղադրելու տեղ չի լինի։

Կամ՝ ինքներդ եկեք և առաջարկեք այն, ինչ ձեզանից սպասվում է։ Եվ եթե մեզ անհանգստացնեք խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկով, սահմանին լռությունը կխախտվի՝ ինչպես մի քանի շաբաթ առաջ էր»,- գրել է «Էխո Բաքու» տելեգրամյան ալիքը։

Ավելի վաղ, Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում տեղադրելով այս գրառումը՝ գրել էր, որ այս գառման հեղինակը «Echo Baku» ալիքի խմբագիրն է։

«Նա երբեք ոչ մի դրվագով հանդես չի եկել Ալիևի դեմ, ուղղակի մեկ-մեկ անկեղծանում է ու հստակ ասում, որ Ադրբեջանի պահանջներն անսպառ են, իսկ «խաղաղության պայմանագրից» Փաշինյանը հենց խոսեց, սահմանին կրակելու են։ Ես դրա մասին ժամանակին մանրամասն գրել էի․․․»,- նշել էր Հայրապետյանը։

 

դիտվել է 919 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները «Սասու՛ն, չմոռանաս՝ քֆուրն օրհնանք է, դե լսի՛ր՝ ով ես դու»․ Վահե Մովսիսյան (video) Սա ամենամեծ խայտառակություններից մեկն է․ ի՞նչ նոր բան արեցին Կաթողիկոսի դեմ (video) Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Պատերազմի ողբերգական ավարտից հետո ես մի բան որոշեցի․ Բագրատ Սրբազանի պատմությունը (video) Երևանում գործող «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝ Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Արտակ Զաքարյան «Ո՞վ եք դուք․․․ 13 մլն դոլար պարգևավճարով սրանք գնում են զխտկվելու»․ Վահե Մովսիսյան (video) Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին Հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները Երևանում «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է (video) Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ» Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am