Դատավոր Դոլմազյանը շուրջ 48 միլիոն դրամով բնակարանի գնման իրավունք է ձեռք բերել

Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանի համար 2024 թվականը բարենպաստ է եղել. համենայն դեպս, այդ մասին վկայում է նրա կողմից օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը։

Վերջինի համաձայն՝ մի շարք աղմկահարույց գործեր քննող դատավորն ունեցել է անշարժ գույքի համալրում։ Այսպիսով, նա 2024 թվականին շարունակել է պահպանել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանը, որը ժառանգություն է ստացել 2008 թվականին և տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով, 2021 թվականին դարձյալ Վանաձորում գնած հողամասը, որը տնօրինում է միանձնյա, և 2022 թվականից դարձյալ միանձնյա տնօրինվող ավտոտնակը, որի ձեռքբերման եղանակը դատավորը նշել է «այլ»։

Տարվա ընթացքում արդեն՝ 2024 թվականի դեկտեմբերին, Վահե Դոլմազյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գնում է նոր անշարժ գույք 2021 թվականին գրանցված և Ղումաշյաններին պատկանող «Դոմում» ՍՊԸ-ից․ դատավորի գնած այդ գույքը, ըստ հայտարարագրում առկա արձանագրման, դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում ու արժեցել է 47 միլիոն 952 հազար դրամ։

Դատավորը, ի դեպ, նաև տեղեկացրել է իր կողմից Երևան քաղաքում փաստացի տիրապետվող անշարժ գույքի՝ բնակարանի մասին, որը չի հանդիսանում սեփականություն։ Վահե Դոլմազյանը տարին փակել է 2019 թվականին գնած «Մերսեդես» մակնիշի մեքենայով։

Նրա բանկային հաշիվների մնացորդների ընդհանուր ծավալը տարեսկզբին կազմել է 1․251․308 դրամ, տարեվերջին՝ 947,354 դրամ, իսկ կանխիկ միջոցներն աճել են․ տարեսկզբի 220,000 դրամը տարեվերջին արդեն կազմել է 2,230,000 դրամ։

Վահե Դոլմազյանի հաշվետու տարվա՝ 71,942,250 դրամ եկամուտը ձևավորվել է՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ից ստացած 47,952,000 դրամ, ՎՏԲ-ից ստացած 7,5 միլիոն դրամ և Ինեկոբանկից ստացած 800 հազար դրամ ընդհանուր ծավալով փոխառություններից, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դեպարտամենտից ստացած 1,200,000 այլ եկամուտներից և 14 միլիոն 490,250 դրամ աշխատավարձից։

Պաշտոնյայի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 52,424,100 դրամ, որից 47,952,000 դրամը՝ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման հիփոթեքն է։ Նա տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղել է 8,838,232 դրամ, ևս 3 միլիոն դրամ էլ դատավորը ծախսել է բնակարանի վարձակալության համար։

Վահե Դոլմազյանի կինը՝ Սոֆյա Վարդանյանը, որը Վանաձորի թիվ 16 դպրոցում ուսումնական գծով փոխտնօրեն է, իր հայտարարագրում նշել է համատեղ սեփականություն հանդիսացող միակ անշարժ գույքի մասին, որը Վահե Դոլմազյանի հայտարարագրում առկա Աբովյան քաղաքում նոր բնակարանն է։ Սոֆյա Վարդանյանի հաշվետու տարվա 1,585,371 դրամ եկամուտն էլ գոյացել է ԱյԴի Բանկ ՓԲԸ-ից ստացած 535 հազար դրամ փոխառությունից և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 1,050,000 դրամ կենսաթոշակից։

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ 45-ամյա դատավոր Վահե Դոլմազյանը Վանաձորից է, աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի հետաքննության խմբի տեսուչի պաշտոնում, Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ:

2014 թվականից մինչև 2022 թվականն աշխատել է ՀՀ դատախազությունում․ նախկին դատախազն աչքի է ընկել գեներալ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջն առաջադրված մեղադրանքների պաշտպանության գործով։

2022 թվականի օգոստոսից նախագահի հրամանագրով Վահե Դոլմազյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնին։

Դեռ 2022 թվականի ապրիլին Լոռու մարզի դատախազի տեղակալի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում Վահե Դոլմազյանը նշել էր Վանաձոր քաղաքում 2008-ին ժառանգություն ստացած մեկ բնակարանի և 2021 թվականին գնած մեկ հողամասի մասին։ Նրա ու նրա ընտանիքի անդամների հաշվետու տարվա 7 միլիոն 773,119 դրամ եկամուտներն էլ ձևավորվել էին Վահե Դոլմազյանի՝ Դատախազությունից ստացած 7,307,732 դրամ աշխատավարձից և տարբեր դպրոցներից կնոջ ու մոր ստացած աշխատավարձերից։

Ի դեպ, նախօրեին պարզ դարձավ, որ Վահե Դոլմազյանի թեթև ձեռքով ու բոլոր վկաների ու մեղադրյալների չհարցաքննված լինելու մասին անփոփոխ, հերթապահ հայտարարություններով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ արգելանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը՝ երկարացնելով դրա ժամկետը ևս 2 ամսով։

168.am

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Երեկ մենք ականատեսը եղանք սարսափելի այլանդակության․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Հարց եմ տալիս ձեզ՝ ի՞նչ երեկ եղել Ներքին Հանդում․ Նարե Սոսե (video) Պայքարը նոր է սկսվում․ դրանց վախեցած դեմքերը տեսա՞ք․ իրենք գիտեն՝ ինչ է սպասվում․ Հռիփսիմե Եգանյան (video) Խայտառակ տվյալներ ենք բացահայտում․ԲՀԿ-ին խորհրդարան մտնելու համար պետք է 50-60 ձայն.Էլինար Վարդանյան (video) ԲՀԿ-ն վերահաշվարկ է պահանջել, արդեն 4 տեղամասից 120 ձայն հետ է վերադարձել մեզ. Արման Աբովյան (video) ՔՊ-ականները երեկ սիրտ չեն ունեցել․ ի՞նչ է եղել դրանց շտաբում․ Վահե Մովսիսյան (video) «Ես թքե՛մ ձեր նամուսի վրա․․․ Նիկոլը երեկ ստորագրեց դա»․ Նարե Սոսե (video) Մեր սկսած գործը կիսատ չենք թողնելու․ աննախադեպ խախտումներ ենք գրանցել․ Մելոյան (video) Զատուլինի կոշտ նախազգուշացումը․ ՔՊ-ի հաղթանակը կասկածի տակ է, Շիրակի ռազմաբազան՝ վտանգի (video) Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան. ԵԱՀԿ դիտորդ Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները Ստամբուլում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է․ ՔԿ Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Մանդատները վերցնելու եւ չվերցնելու հետեւանքների մասին. Արփինե Հովհաննիսյան (video) «Որդիների կանչ» ՀԿ-ն դիմել է ընդդիմությանը ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը․ Տոնոյան Մոսկվայի սուր արձագանքը․ ՔՊ-ն իշխանություն չի ստացե՞լ․ ինչի՞ վրա է աչք փակել ԵՄ-ը (video) Ի՞նչ տեխնոլոգիա օգտագործեց Նիկոլն ամենալկտի ձևով․ Սուրեն Սուրենյանց (video) Հայաստանում ընտրություններն անցկացվեցին ընդդիմության վրա ճնշման ֆոնին. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am