Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

Այն ժամանակ, երբ Հայաստանը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև, կարելի էր ակնկալել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր առաջնահերթությունը կլիներ երկրի շահերի պաշտպանությունը։ Սակայն, ցավոք, նա զբաղված է հոգևորականների կուսակրոնությամբ՝ մի հարց, որը չի մտնում կառավարության իրավասության մեջ և խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որտեղ ամրագրված է եկեղեցու և պետության տարանջատումը։
Ես կարծում եմ, որ Փաշինյանը հոգևորականների կուսակրոնության հարցը բարձրացնում է սեփական շահերից ելնելով.
Նախ, նրա իրական նպատակը Գարեգին Երկրորդ կաթողիկոսին փոխարինելն է ավելի հնազանդ հոգևորականով։ Կաթողիկոսը պահանջել էր վարչապետի հրաժարականը՝ 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմի կործանարար վատ կառավարումից հետո։
Երկրորդ, նա փորձում է շեղել հանրության ուշադրությունն իր կառավարության բազմաթիվ թերություններից։
Երրորդ, եթե նա իսկապես հետաքրքրված լիներ հոգևորականների կուսակրոնությամբ, ապա չպետք է այն բարձրաձայներ որպես վարչապետ կառավարության նիստի ժամանակ, այլ որպես եկեղեցու անդամի անձնական կարծիք։
Վերջապես, նրա էական սխալն այն է, որ առանց որևէ ապացույցի մեղադրում է Կաթողիկոսին երեխա ունենալու մեջ՝ զրպարտության ակնհայտ դեպք, որը Կաթողիկոսին իրավունք է տալիս դատի տալ չարախոսության համար: Փաշինյանի խոսքերի կապակցությամբ արդեն իսկ սկսվել է էթիկական հետաքննություն:
Ի պատասխան՝ Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ խիստ հայտարարությամբ՝ դատապարտելով վարչապետի արշավը Հայոց Եկեղեցու դեմ՝ այն անվանելով «հայհոյախառն, անվայել խոսույթներով և զուրկ բարեկրթության տարրական նորմերից»։
Այնուամենայնիվ, Փաշինյանը շարունակեց իր սկանդալային հռետորաբանությունը հոգևորականների դեմ՝ ամեն օր մի քանի հաղորդագրություն հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում, այդ թվում՝
«Փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել»։
«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս …. »։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»։
«Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի. արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը և արդյո՞ք զավակ ունի։ Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։
«Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ–ի լռությունը։ Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման և զավակ ունենալու վերաբերյալ։ Լռել, նշանակում է համաձայնվել և յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»։
«Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։ Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին»։
Լրագրող Նորայր Մարտիրոսյանն էլ ավելի խառնեց իրավիճակը՝ հոդված գրելով «Հրապարակ» թերթում՝ «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով։ Նա նշեց. «Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են լսվում»: Նա պնդեց, որ ինքը նույն կերպ է պատասխանում Փաշինյանի՝ Կաթողիկոսի դեմ ուղղված մեղադրանքներին՝ հավելելով, որ «եթե վարչապետը կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող Կաթողիկոսը հերքի», ապա Փաշինյանին կարող ենք նույն հարցադրումն անել։ Մարտիրոսյանը նույնիսկ հայտարարեց, որ Փաշինյանի կինը բացահայտել է նրա սիրային կապը և փորձել է աշխատանքից ազատել մամուլի խոսնակին։ Լրագրողը եզրափակեց. «Մենք՝ իր ընտրողները, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից ամուսնական հավատարմության խախտման վերաբերյալ։ Լռել կամ ստել, նշանակում է յուր անձին դուրս դնել բարոյական նորմերից»։
Լուրերի վրա հիմնված իր հաղորդագրությունից զատ, Մարտիրոսյանը սխալվել է՝ Աննա Հակոբյանին անվանելով վարչապետի «կին»։ Փաշինյանը պարզաբանել է իր ամուսնական կարգավիճակը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, Աննայի կողքին նստած. «Մենք դե յուրե կարգավիճակով ամուսնացած չենք։ Դե յուրե ոչ զագսով, ոչ եկեղեցով ամուսնացած չենք։ Պաշտոնական թուղթ չկա»։ Այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնական կայքը սխալմամբ հայտարարում է, որ նա «ամուսնացած է»։
Վարչապետը չզվարճացավ, երբ Մարտիրոսյանն իր հետ նույն կերպ վարվեց, ինչպես նա էր վարվել։ Փաշինյանը սպառնաց իր ֆեյսբուքյան էջում՝ «Հրապարակ թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան և հոգևոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։ Այս առիթով նաև պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին և Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։ Հ.Գ. Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլևս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»։
Վերջապես, Փաշինյանը զայրացավ՝ իմանալով, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 7-ին այցելել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսին: Եկեղեցին հաղորդեց այդ հանդիպման մասին՝ «նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունները»։
Փաշինյանը զայրացած պատասխանեց՝ օգտագործելով բացարձակապես անտեղի մեղադրանքներ՝ նշելով, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։ Հարկ է նշել, որ Փաշինյանը ժամանակին եղել է Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը և հավատարիմ կողմնակիցը:
Վարչապետը դժվար թե կարողանա դասախոսություն կարդալ բարոյականության մասին, հատկապես, երբ նրա «Երկրի հակառակ կողմը» գրքի ընթերցումը բացահայտում է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ և կոպիտ, անպարկեշտ բառերով հեղեղված մի աշխատանք։
Անկասկած, բոլոր հոգևորականները, անկախ աստիճանից, պետք է պահպանեն եկեղեցու բարձրագույն բարոյական չափանիշները, այդ թվում՝ կուսակրոնության երդումը: Այնուամենայնիվ, նույնքան կարևոր է, որ Հայաստանի վարչապետը հարգի ՀՀ Սահմանադրությունը և խուսափի իր իրավասությունից դուրս գտնվող հարցերին միջամտելուց, հատկապես հաշվի առնելով իր ամուսնական կարգավիճակը և պետության գործերը կառավարելու անկարողությունը:
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 1192 անգամ
Լրահոս
Թե՞ Նիկոլ Փաշինյանը թքած ունի ինչպես իրանահայերի, այնպես էլ հայկական դեսպանության վրա AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի Արագածոտնի թեմի երիտասարդաց միության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են համակարգել դիրքորոշումները 37-ամյա վարորդը կայանել է իր վարած բեռնատար «Գազել»-ը, իջել ավտոմեքենայից, ապա այն ինքնաբերաբար հետ է շարժվել և վրաերթի ենթարկել վարորդին Կոտայքի մարզի բնակչուհին «Դոնալդ Թրամփի» հաշվեհամարին փոխանցել է բավական մեծ գումար և հեռախոս․ «Առավոտ» Այս հույսի տոնի օրերին իմ մտքերն ուղղված են անօրինաբար պահվող հայ գերիներին․ Նիցցայի քաղաքապետ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացեալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Եղիշե վարդապետ TikTok-ը Թուրքիայի տիրույթում հեռացրել է 3.8 մլն տեսանյութ Մեքսիկայի նախագահը հայտնել է թմրանյութերի շրջանառության թեմայով Թրամփի հետ արդյունավետ զրույցի մասին ԱՄՆ Արևելեան Հայոց Թեմի ողջ հոգևոր դասն իր հավատարմությունն է հայտնել Վեհափառին Փոխարինեք Մոլդովան Հայաստանով, Ռումինիան՝ Թուրքիայով, Սանդուին՝ Փաշինյանով, և ինքներդ դատեք իրավիճակը․ քաղաքագետ 23-ամյա տղան աթոռով հարվածել է համակուրսեցու և նրա հոր գլխին. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանը թիմակիցների կամ կողմնակիցների մեծ քանակ չունի, ուստի ավելացնում է հանցակիցների թիվը. Թևանյան Արցախցի Լևոն Հայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով. փաստաբան Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ Հայաստանի մտահոգությունները կփոխանցվեն Ռուսաստանի ԱԳՆ. դեսպանատուն Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 1-ին) Փաստաբան է ձերբակալվել Իրանում արագացված դատից հետո կսկսեն մահապատժի ենթարկել անկարգությունների կազմակերպիչներին․ մի մասին՝ հրապարակայնորեն Վիեննա–Երևան չվերթի ինքնաթիռը Թբիլիսիում է վայրէջք կատարել․ ուղևորներն իրենց միջոցներով են Երևան հասել 2004-2007 թթ. Երևանում ստեղծվել է 2,2 անգամ ավել կանաչ տարածք, քան Ավինյանի կառավարման երեք տարիների ընթացքում. Երևանի ավագանու անդամ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Արցախի շրջափակումը և բնակչության բռնի տեղահանությունը․ փաստահավաք զեկույց Մհերը գաղափարի զինվոր էր, արժանապատիվ ու նվիրյալ հայ․ ՀՅԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փատաբան Զարուհի Փոստանջյանը Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am